Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո
30
«Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Պատերազմ Արցախում
«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ «Գագոն ե՞րբ է գալու...». Ծառուկյանի թոռնիկների ամենօրյա հարցը՝ մայրիկին Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Ընդդիմությունը բանտում շատ ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան՝ խորհրդարանում Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին

Բոտուլիզմի դեպք․ Շիրակում ընտանիքի երեք անդամ տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնը ապրիլի 9-ին հաղորդում է ստացել Շիրակի մարզի Բենիամին համայնքում արձանագրված սննդային թունավորման դեպքի՝ բոտուլիզմով երեք հիվանդների վերաբերյալ:

Առողջապահական տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենի (իմամ բայալդի) օգտագործումը: Պահածոն օգտագործել են ընտանիքի երեք անդամներով՝ ուտելուց 48 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխումներ, մշուշոտ տեսողություն, կոպի իջեցում, երկտեսություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում:

Հիվանդներից մեկը հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնում, իսկ երկուսը՝ Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոցում: Հիվանդներին անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը միջին ծանրության, բուժումը շարունակվում է:

Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:

Նշենք, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հավելենք նաև, որ հիվանդության հիմնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխումներ, փորլուծություն կամ փորկապություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, բերանի չորություն, տեսողության խանգարում (մշուշոտ տեսողություն, ցանց), երկտեսություն, բբերի լայնացում, կոպի իջեցում, խոսքի խանգարում (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձություն, կլման ակտի խանգարում, հավասարակողմ կաթված:

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմինը բոտուլիզմից զերծ մնալու նպատակով հորդորում է.

Խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից և առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>