Սամվել Ալեքսանյանը որոշել է մտնել շոու-բիզնեսի դաշտ և դառնալ մոնոպոլիստ
Դիտել նաև
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
«Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքարի, դեղերի, տեքստիլի, խանութների մոնոպոլիան ձեռքն առած Սամվել Լիմինդրովիչ Ալեքսանյանը որոշել է մտնել նաև շոու-բիզնեսի դաշտ, այնտեղ ևս դառնալ մոնոպոլիստ: Սկզբնական շրջանում նա կդառնա Սոնա Ռուբինյանի մենահամերգների հովանավորը, որից հետո կմտնի ողջ դաշտը:
Հայտնի մտավորականը սկսում է Սոնայից («Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանում հաղթող), որովհետև քրոջ որդին` Էդգարը, նշանվել է Սոնայի քրոջ հետ, իսկ Լիմինդրովիչը Շուրա Բալագանովի նման սիրում է «արդար բաժանել»․ տեքստիլը` մի դստերը, հիվանդանոցները` մյուս դստերը, իսկ շոու բիզնեսը` քրոջը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

