Օսկանյան-Օհանյան դաշինքի վեջնական կազմը պարզ կլինի մեկ-երկու օրից. Ս. Մարգարյան
«Մեկ-երկու օրից վերջանալու են բանակցությունները, և ամբողջանալու է այդ պահին «ինչ ունենք` ունենք» տարբերակով: Այս պահին բանակցություններն ավարտում ենք «Ժառանգության» հետ, որի հետ վաղուց բանակցել էինք, և քանի որ իրենք ներսում ունեին խնդիրներ` դաշինքով մասնակցել-չմասնակցելու մասով, ձգձգվեց, բայց իրենք մասնակցել են նաև մեր գաղափարական հենքի ձևավորմանը», - ասաց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Zham.am
Լուսանկարը՝ «Ազատության»