ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում 6 հարց է, այդ թվում` ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու հարցը
Մեկնարկել է 6-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգում 6 հարց է:
ԱԺ-ը նիստը կսկսի «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցով:
Քննարկման կներկայացվի նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի քննարկման համար սահմանվել է 3 ժամ:
ԱԺ օրակարգում է նաև «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի նաև Կառավարության կողմից ներկայացված «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

