Հայ-թուրքական սահմանին ականի պայթյունից մարդ է վիրավորվել
Հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում ական է պայթել։
Կարսի շրջանի Քիլիթթաշ գյուղի բնակիչ, 42-ամյա Էրհան Բուլութը գյուղից հեռու, սահմանին մոտ գտնվող տարածքում անասուններին արածացնելիս պատահաբար կանգնել է ականի վրա։
Պայթյունի հետևանքով Բուլութը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Իգդիրի պետական հիվանդանոցից հայտնել են, որ թուրք գյուղացու կյանքին վտանգ չի սպառնում։
Աղբյուրը՝ ermenihaber.am