Բողոքի ակցիա՝ «դրամահավաք Սերժ Սարգսյանի թոշակի համար» (տեսանյութ)
Իսկ դու կատարե՞լ ես քո ներդրումը Սերժի թոշակի համար: Եթե ոչ, ապա բացառիկ հնարավորություն կա դա անելու:
Քանի որ ապրիլի 9-ին Սերժը հեռանում է պաշտոնից, #ՄերժիրՍերժին նախաձեռնությունը սկսում է դրամահավաք նրա թոշակի համար:
Մենք ակնկալում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի իր լուման կներդնի այս դրամահավաքին: Մենք ունենք նվիրաբերության սահմանափակում․ յուրաքանչյուր քաղաքացի կարող է նվիրաբերել 10 կամ 20 դրամ: 20 դրամ նվիրաբերելու դեպքում Ձեր նվիրաբերության 50 տոկոսը կտրվի Ալեքսանդր Սարգսյանին:
Դրամահավաքը տեղի կունենա Երևան քաղաքում՝ Կասկադում և Երիտասարդական մետրոյի շրջակայքում ապրիլի 5-ին ժամը 4-7-ը:

