Ծառուկյանը որոշել է շռնդալից կերպով մուտք գործել ֆուտբոլի աշխարհ. 20 ֆուտբոլիստ է հրավիրել դրսից
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանն ինտենսիվ զբաղված է Աբովյանի «Կոտայք» ֆուտբոլային ակումբով, ինչը պայմանավորված է ոչ միան Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած հակասություններով, այլև Ծառուկյանի որդու՝ ֆուտբոլային ֆանատ Նվերի (նրա 18-ը լրացավ օրերս. շուտով բանակ կգնա)՝ ֆուտբոլի նկատմամբ վերաբերմունքով:
Այս օրերին բանակցում են, փորձում հայտնի ֆուտբոլիստների ներգրավել թիմ։ Մեր տեղեկություններով` 20-ից ավելի ֆուտբոլիստ է հրավիրվելու դրսից․ մի քանիսը՝ հայազգի, մյուսները՝ այլազգի։ Ակումբի ղեկավարումն ուզում են հանձնել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկուն։ Լավատեղյակ աղբյուրն ասաց. «Տեսնենք ոնց կստացվի»: Իր մուտքը ֆուտբոլի աշխարհ Գ․ Ծառուկյանը որոշել է շռնդալից անել՝ միանգամից հաղթանակներ արձանագրելով ու դիտարժան ֆուտբոլ ապահովելով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: