ՀՅԴ-ի տունը կռիվ է ընկել.
«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցությունում հերթական կառավարության կազմավորումից առաջ կռիվ է: ՀՅԴ վերնախավը ուզում է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին ուղարկել Լոռու մարզպետ, բայց նա չի ուզում, սիրտը նախարարի պաշտոնից չի կտրվում:
Նախարարական պորտֆել է ուզում նաև նախկինում նախարար աշխատած ու այդ պաշտոնի արժեքը խորապես գիտակցող Աղվան Վարդանյանը: Նա էլ «Տաշիր» ընկերությունների խմբի համասեփականատեր Կարեն Կարապետյանի միջոցով փորձում է լոբբինգ անել մշակույթի նախարարի համար, սակայն սփյուռքահայ մեկ այլ մեծահարուստ բարերար էլ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսել է գործող նախարար Արմեն Ամիրյանի համար:
Իշխանության ներսում էլ առանձնապես հակված չեն Աղվան Վարդանյանին նախարարական պորտֆել տալ, քանի որ դեռևս փակված չեն սոցապ նախարար Աղվան Վարդանյանի անվան հետ կապված ՎՊ բացահայտումները:
Վերահսկիչ պալատը բացահայտել էր հարյուր միլիոն դրամների հասնող գումարների անհետացում. չափահասության տարիքի հասնող որբանոցի սաների համար բնակարաններ գնելու համար նախատեսված գումարներն անհետացել էին ու այդպես էլ չգտնվեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

