Սիրիայում զոհվել են բրիտանացի և ամերիկացի զինվորներ
Ռումբի պայթյունի հետևանքով Սիրիայում զոհվել է Մեծ Բրիտանիայի հատուկ ուժերի զինծառայող: Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հայտարարությունը:
«Ցավոք սրտի հաստատում ենք, որ երեկ Սիրիայում սպանվել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի անդամներից մեկը», - ասել է բրիտանական նախարարության մամուլի քարտուղարը:
Հաղորդվում էր, որ պայթյունի ժամանակ ևս մեկ ամերիկացի զինծառայող է զոհվել, ինչպես նաև վիրավորվել են միջազգային կոալիցիայի ևս հինգ զինվոր: