Կրիպտոարժույթների մայնինգը Ղազախստանում կարգելվի
Ղազախստանի Ազգային բանկի ղեկավար Դանիյար Աքիշեւը հայտարարել է, որ կարգելվի կրիպտոարժույթների ցանկացած տեսակի մայնինգը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ղազախստանի Ազգային բանկը շատ պահպանողական է այս հարցում: Ես ողջունում եմ այս բավականին խիստ սահմանափակումները: Մենք ցանկանում ենք արգելել կրիպտոարժույթների առուվաճառքն ազգային արժույթի դիմաց, բորսաների գործունեությունն այս հատվածում և մայնինգի ցանկացած տեսակները»,- ասել է Ազգային բանկի ղեկավարը:
Նա ընդգծել է, որ կրիպտոարժույթները մեծ խնդիրներ են պարունակում, որոնցից գլխավորը սպառողների իրավունքների պաշտպանությունն է: Աքիշեւը հավելել է, որ խնդիր է նաև կրիպտոարժույթների օգտագործումն ապօրինի գործողությունների համար: