ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Ի՞նչ արտոնություն կունենա Սերժ Սարգսյանը՝ թողնելով նախագահի, ստանձնելով վարչապետի պաշտոնը

Սերժ Սարգսյանը նախագահի իր լիազորություններն ավարտելուց եւ պոստը հաջորդին հանձնելուց հետո անխուսափելիորեն ստանձնելու է պաշտոնաթող նախագահի կարգավիճակը: Տխուր է հնչում՝ պաշտոնաթող, իսկ որ էլ ավելի տխուր է՝ նախկին, էքսնախագահ: Սակայն պետք է հաշտվել ամենակարող ժամանակի թելադրանքի հետ՝ այս անցավոր աշխարհում ամեն բան է անցավոր՝ անգամ պաշտոնը, նույնիսկ՝ նախագահի: Կառավարությունը երեկ արդեն իսկ տվեց Սարգսյանի պաշտոնաթողության մոտալուտ կարգավիճակի մեկնարկը՝ նրան անհատույց բնակարան տրամադրելով: Ըստ կառավարության որոշման՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը եւ շինությունները՝ 1.5365 հա սպասարկման տարածքով, հետ են վերցվելու եւ սեփականության իրավունքով անհատույց տրամադրվելու են պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից։ Որոշման մեջ ասվում է նաեւ, որ հանձնարարվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին եւ ԱԱԾ տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա։

Այդ «մնացյալ երաշխիքները» սահմանվում են «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով (1996թ.): Ըստ այդմ՝ պաշտոնաթողությունից հետո ՀՀ նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափով: ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում ՀՀ պաշտոնաթող նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է: Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող նախագահը վարում է որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն եւ ստանում է ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի եւ աշխատավարձի տարբերությունը: ՀՀ կառավարությունը պաշտոնաթող նախագահին ապահովում է բնակարանով, պետական ամառանոցով, ավտոտրանuպորտով, ինչպեu նաեւ պաշտոնաթող նախագահի ցանկությամբ` կահավորված գրաuենյակով:

ՀՀ պաշտոնաթող նախագահի՝ այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախuերը (տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ) հատուցում է ՀՀ կառավարությունը: ՀՀ պաշտոնաթող նախագահի համար ապահովվում է ցմահ անձնական պահպանություն: Բացի կենսաթոշակից, մյուս երաշխիքների մասով օրենքը, կարծես, սահմանափակում չի նախատեսում այն դեպքի համար, երբ պաշտոնաթող նախագահն ստանձնում է ընտրովի կամ նշանակովի որեւէ պաշտոն:

Եվ, ուրեմն, եթե Սերժ Սարգսյանը, ստանձնելով պաշտոնաթող նախագահի կարգավիճակը, որոշի դառնալ ՀՀ վարչապետ, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվելու. նա, փաստորեն, օգտվելով պաշտոնաթող նախագահի կարգավիճակից բխող՝ օրենքով սահմանված երաշխիքներից, կզրկվի, թերեւս, միայն կենսաթոշակից: Մյուս բոլոր՝ պաշտոնաթող նախագահի մասով նախատեսված վերոնշյալ արտոնություններից, փաստորեն, օգտվելու է (եթե, իհարկե, դիմում ներկայացնի): Համենայնդեպս, այսպիսի եզրահանգման կարելի է գալ՝ առաջնորդվելով գործող օրենքի պահանջով: Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում՝ վերջերս կատարված փոփոխություններով, որի արդյունքում փոխվել է նաեւ օրենքի անվանումը՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին», սահմանված են նաեւ վարչապետի սոցիալական երաշխիքներն ու սպասարկումը:

Ըստ օրենքի 7.6 հոդվածի՝ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են նստավայր Երեւանում (հասցեն՝ Բաղրամյան 26), ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 6-րդ մասնաշենք), պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սեւան, Հրազդան գետի 4-րդ փողոց, թիվ 50, Սեւանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք), հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

Օրենքը, սակայն, սահմանում է, որ վարչապետը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 2-րդ մասով նախատեսված սպասարկումից, այսինքն՝ ծառայողական առանձնատնից եւ պետական ամառանոցից, ինչպես նաեւ անձնական բժշկից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ բնակարան ունի, որի հասցեն, ի դեպ, հատուկ չի նշվում կառավարության նախագծում, ենթադրում ենք, որ նա վեհանձնորեն կհրաժարվի վերը հիշատակված սպասարկումից: Մանավանդ, որ նրան ահռելի տարածք է հատկացվել, որտեղ, անհրաժեշտության դեպքում, տասնյակ բնակարաններ կարելի է կառուցել անտուն քաղաքացիների համար:

Մանրամասները՝ Hraparak.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>