Լոս Անջելեսում հայ ամուսինը կրակել է կնոջ վրա եւ փախել (Տեսանյութ)
Լոս Անջելեսի արվարձանում ոստիկանությունը որոնում է հայ տղամարդուն, որը կրակել է կնոջ վրա։ Այդ մասին հայտնում է KTLA հեռուստաալիքը։
Ոստիկանության դետեկտիվ Ֆրենկ ԴեՓերնոյի փոխանցմամբ, Թահանգա քաղաքում վաղ առավոտյան, ժամը 5-ի սահմաններում վիճաբանություն է եղել ամուսինների միջեւ, որից հետո ամուսինը կրակել է կնոջ ուսին։ Կնոջը կայուն վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները կարծում են, որ նա կփրկվի։