Արցախում ականի պայթյունից վիրավորվածների ինքնությունը հայտնի է. նրանք Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում են
Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում այսօր՝ մարտի 29-ին, հակատանկային ականի պայթյունի հետեւանքով տուժած տղամարդկանց անունները հայտնի են:
Վիրավորներն են 43-ամյա Արամ Մկրտչյանն ու 31-ամյա Գարիկ Գոհիրյանը:
«Արամ Մկրտչյանի մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք, վիրահատությունն ավարտվել է հաջող, վիճակը ծանր է, բայց կայուն: 31-ամյա Գարիկ Ղահիրյանն ականապայթյունային վիրավորում է ստացել զույգ ստորին վերջույթների շրջանում, երկու վերջույթներն էլ անդամահատել ենք: Ղահիրյանն ունի նաեւ պոլիտրավմա, վիճակը ծանր է գնահատվում»,- լրատվամիջոցներին հայտնել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տնօրեն Արմեն Խաչատուրյանը:
Հիշեցնենք, որ 2 տուժածներն եւ 3 զոհերը ականազերծմամբ զբաղվող «HALO Trust» կազմակերպության աշխատակիցներ են և Արցախի բնակիչներ:

