Նիկոլա Սարկոզին կկանգնի դատարանի առաջ կոռուպցիոն գործով
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կոռուպցիայի և դիրքի չարաշահման գործով կկանգնի դատարանի առաջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին, դատական գործը կենտրոնանում է 2014-ին գաղտնալսված հեռախոսազանգերի շուրջ, որոնց ժամանակ Սարկոզին, ըստ կասկածանքի, ազդեցություն է գործել իր ընտրարշավի անօրինական ֆինանսավորման գործը քննող դատավորների վրա:
Նշվում է, որ դատավոր Ժիլբերտ Ազիբերը և Սարկոզիի փաստաբանը նույնպես կարող են դատարանի առաջ կանգնել: Վերջիններս հերքել են անօրինական քայլ անելու փաստը:
Հիշեցնենք նաև, որ առանձին գործով Սարկոզին մեղադրվում է նախընտրական քարոզարշավի համար Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Կադդաֆիից անօրինական ֆինանսավորում ստանալու մեջ:

