Կարծում եմ, որ գլխավոր պատճառը վատ մեկնարկն էր. Լևոն Արոնյանը՝ ձախողվելու պատճառների մասին. Տեսանյութ
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը խոսել է շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարում ձախողվելու պատճառների մասին:
«Բարդ է ասել, թե ինչու այսպես եղավ: Կարծում եմ, որ գլխավոր պատճառը վատ մեկնարկն էր: Իսկապես շատ վատ պարտիաներ անցկացրեցի մեկնարկում:
Որոշ պարտիաներում 50:50 իրավիճակ էր, և չկարողացա հաջողության հասնել: Երբ քո բնազդները սխալ են հուշում, բարդ է դրանից հետո հետ գալ պայքարին:
Շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար: Հենց նրանց համար էլ խաղում եմ»,- ասել է Արոնյանը:
Հիշեցնենք, որ Արոնյանը 14 տուրում վաստակել էր 4.5 միավոր և եզրափակել մրցաշարային աղյուսակը: