Մարտի 28-ը Ռուսաստանում հայտարարվել է համազգային սգո օր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մարտի 28-ը երկրում հայտարարվել է համազգային սգո օր` ի հիշատակ Կեմերովոյի առևտրի կենտրոններից մեկում հրդեհի հետևանքով զոհված տասնյակ քաղաքացիների:
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

