Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
25
Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Պատերազմ Արցախում
Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ...». օրվա մեջբերումը Քաղաքացու «ուղեղը լվանալու» օր (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Մի փոքր փողոց երեք ամսում չե՞ք կարողանում նորոգել (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ nչնչացման վտանգի տակ. ահազանգ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի Վանդալիզմը հենց այս տեսքն ունի. Լիլիթ Գալստյան Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է. Ռուբեն Մխիթարյան Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է Տեղումները կշարունակվեն Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը

Մինչև երեսուն տարեկանը չեմ եղել դատարանում ու ոստիկանությունում, հենց ամուսնացա դարձա ամբաստանյալ. Վլադիկ Մարտիրոսյան

Շենգավիթ վարչական շրջանի տարածքում ընտանեկան աղմկահարույց դրամայի՝ սպանության, գործից առանձին քննվող ծեծի ու սպանության սպառնալիքների գործով վաղը կհրապարակվի դատավճիռը: Իսկ այսօրվա դատական նիստում ավարտվեցին պաշտպանական ճառերն, երկու կողմերի ռեպլիկները, ամբաստանյալներից մեկը՝ Վլադիկ Մարտիրոսյանը, հանդես եկավ հակիրճ վերջին խոսքով՝ խնդրելով կայացնել արդարացման դատավճիռ:

Ամբաստանյալները նախկին ամուսիններ են՝ Վլադիկ Մարտիրոսյանն ու Թագուհի Մանսուրյանը, գործով տուժող է ճանաչված վերջինիս հայրը՝ Վաչագան Մանսուրյանը:

Ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի պաշտպան Լիաննա Գասպարյանն իր պաշտպանական ճառում այսօր նշեց, որ թեև իր պաշտպանյալի դեմ առաջադրվել է մեղադրանք՝ ծեծի ու սպանության սպառնալիք տալու 4-ական դրվագով, սակայն գործում չկա մեղադրանքն ապացուցող գեթ մեկ ապացույց: Պաշտպանը միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Պաշտպան Գասպարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց գործով մեղադրողի հայտարարության վրա, ով միջնորդել էր վերացնել նախորդ՝ վեց ամսվա ազատազրկման պատիժը պայմանականորեն չկիրառելու դրույթի գործողությունը, միջնորդելով նշանակել պատիժ երկու տարվա ազատազրկման ու 200 հազար դրամի տուգանքի ձևով: Մինչդեռ, ըստ պաշտպանի, իր պաշտպանյալը այդ գործով չի գտնվել փորձաշրջանում, ուստի և չի կարող այն վերացվել: Ի դեպ, մեղադրողն էլ իր ռեպլիկում ընդունեց, որ հետագայում պարզվել է պաշտպանի նշած հանգամանքը:

Ամբաստանյալ Վ.Մարտիրոսյանը միացավ իր պաշտպանի ճառին՝ նշելով, որ պաշտպանը ճիշտ ներկայացրեց իրականությունը:

Ամբաստանյալն իր հերթին նշեց, որ ինքը 2014թ. փետրվարին ամուսնացել է Թագուհի Մանսուրյանի հետ, իրենց ընտանիքը կնոջ ծնողների պատճառով հայտնվել է լարված իրավիճակների մեջ, «ամեն կերպ փորձել են մեր ընտանեկան անդորրը խախտել»: Նա հայտարարեց, որ «ոչ մի բանի վրա աչք չեմ ունեցել, իմ կյանքիս նպատակն իմ երեխան է»:

Ըստ նրա, իր սխալն այն է եղել, որ ամուսնացել ու երեխա է ունեցել այդ կնոջից: «Մեղքի մեծ մասն այս կնոջ խղճին է»,- ասաց նա՝ ի նկատի ունենալով նախկին կնոջը: Նա հավելեց, որ «այս ամեն ինչի մեղքն օրենքինն է, օրենքի բացակայությանը, օրենքը չի գործում»:

Ըստ Վ.Մարտիրոսյանի, մասնավորապես, որպես սպանության սպառնալիք գնահատվող իր արտահայտությունն ընդամենը իր նախկին աներոջ ասածի պատասխանն է, այդ դեպքում նրան էլ պետք է մեղադրանք առաջադրվեր, «հետո էլ՝ ինձ»:

Ըստ ամբաստանյալի, մինչև երեսուն տարեկանն ինքը չի եղել դատարանում ու ոստիկանությունում, հենց ամուսնացավ Թագուհու հետ, դարձավ ամբաստանյալ:

Թագուհի Մանսուրյանն իր հերթին հակադարձեց, որ նախկին ամուսինը չի հետաքրքվել երեխայով, հարցեր չի տվել նրա հետ կապված: Նախկին կնոջ դիտարկումներին հետևեց նախկին ամուսնու դիտարկումը՝ երեխայի մասին չեն հարցնում, երեխային տեսնում են:

Եթե նախկինում ինքն այլ կարծիքի է եղել, ապա հիմա գտնում է, որ Թագուհին պետք է ենթարկվի պատասխանատվության այն ամենի համար, ինչ որ ինքն արել է, որպեսզի հասկանա, թե ինչ է արել, ասաց Վ.Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում պաշտպանական ճառերով հանդես էին եկել երեք դրվագ ծեծի հոդվածով մեղադրվող Թագուհի Մանսուրյանն ու նրա պաշտպան Անժելա Հոբոսյանը: Վերջինս նույնպես միջնորդել էր ճանաչել ու հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը:

Թագուհի Մանսուրյանն էլ նշել էր, որ ինքն ամեն կերպ փորձել է իր ընտանիքը պահպանել, սակայն նորից ու նորից ամուսինը բռնել է բռնությունների ուղին: Ամբաստանյալը հայտարարել էր, որ իրեն մեղսագրվող ծեծի երեք դրվագներով էլ ինքը նախահարձակ չի եղել, ամուսինն է միշտ հարձակվել իր վրա:

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>