Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Դարձնենք Հայաստանը ազատ. «Երկիր Ծիրանի»-ին դիմում է ԵՄ-ին

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար տիկին Ֆեդերիկա Մոգերինիին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Թորբյորն Յագլանդին

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Նիլս Մուժնիեկսին

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ տիկին Գուդրուն Մոսլեր–Թյորնշտրյոմին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ պարոն Միշել Նիկոլետիին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի կոմիտեի նախագահ պարոն Գեիլ Ռոջերին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հավասարության և Ոչ–Խտրականության կոմիտեի նախագահ տիկին Էլվիրա Կովաչին

Հայաստանի Հանրապետությունում՝ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան պարոն Պյոտր Սվիտալսկուն

Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսին

Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մաթիաս Քիսլերին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին

Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջովաննի Ռիչուլիին

Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Եժի Մարեկ Նովակովսկիին

Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային

Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերին

Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա–Կայմակտչիևային

Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին

Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մարտին Ֆրեդրիկսոնին

Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պետր Միկիսկային

Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սորին Վասիլեին

Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Սագանելիձեին

ԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԶԱՏ

Հայաստանի Հանրապետությունը սահուն կերպով անցում է կատարում ավտորիտարիզմից` վերահսկվող ժողովրդավարությունից դեպի տոտալիտարիզմ: Դեպի տոտալիտարիզմ ընթացող ճանապարհը նաև սկիզբ առավ Եվրամիության հետ խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի ստորագրման տապալումից հետո, որը դարձավ կեղծված սահմանադրական հանրաքվե, որի հիմքում է ընկած նույն անձի կողմից որպես պետության առաջին դեմք պաշտոնավարման շարունակականության ապահովումը:

Ցավալի է, բայց Հայաստանը, ինչպես նախկին Խորհրդային Միության մի շարք այլ հանրապետություններ, կրկնում է իրողությունը` նույն անձի և նույն կուսակցության կողմից քաղաքական մենաշնորհի տիրապետումը մեկ տասնամյակից ավելի:

Հայաստանի ժողովուրդը մեծ հույսեր էր կապում խորը բարեփոխումների միջոցով և ժողովրդավար պետությունների աջակցությամբ հասնելու ժողովրդավար քաղաքական կառուցվածքի ներդրմանը: Սակայն ձախողված բարեփոխումները, Հայաստանի իշխանությունների կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումն այդպես էլ գործնական գնահատականի չարժանացան պարտականությունների նկատմամբ միջազգային վերահսկողություն իրականացնողների կողմից, ինչն էլ, իր հերթին, Հայաստանը դարձրեց կատարյալ ձախողված պետություն: Պետություն, որտեղ շուրջ 3 միլիոն բնակչությունից 1 միլիոնն աղքատ է, 3 միլիոն բնակչությունից 11%-ը ծերեր են: Պետություն, որի արտաքին պետական պարտքը 2018 թվականի ավարտին կկազմի 7 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է ՀՆԱ-ի 60%-ը: Պետություն, որտեղ տարիներ շարունակ մարդիկ հետապնդվում են քաղաքական հայացքների և քաղաքացիական ակտիվիզմի համար, պետություն, որտեղ մարդկանց մեկ մարդու կեղծ ցուցմունքի հիման վրա կարող են տարիներ շարունակ պահել բանտախցում և նրանց նկատմամբ ցուցաբերել անմարդկային վերաբերմունք, պետություն, որտեղ կին քաղաքապետի թեկնածուին (ով նաև ՀՀ ԱԺ պատգամավոր էր) և նրա վստահված անձ դստերը, ովքեր հայտնաբերել էին ընտրակեղծարարներին, կարող են ուղիղ եթերում ոստիկանության աշխատակիցները բռնության կիրառմամբ զրկել ազատությունից, միայն թե` կոծկեն ընտրակեղծարարությունը (տես` https://www.youtube.com/watch?v=7-Luyz8-lU8 ): Այս բռնության հետևանքով 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի թեկնածու և ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, նրա վստահված անձ և դուստր Լիլիթ Դրամփյանը ստացել է գլխուղեղի ցնցում և հոսպիտալացվել, թեպետ հարուցված քրեական գործի շրջանակում նրանց ճանաչել են տուժողներ, սակայն գործը կարճվել է ապացույցների անբավարար լինելու հիմքով: Հետագայում` այս անպատժելիությունն իր արտացոլումը ստացավ Երևանի ավագանու 2018 թվականի փետրվարի 13-ի նիստի ընթացքում, երբ տեղի ունեցավ հարձակում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ` բռնության գործադրում, սեռական ոտնձգություն և առևանգում (տես` https://www.youtube.com/watch?v=zA9DScLnGMI ):

Սովորական դարձած` ընտրություն անվան տակ զանգվածային կեղծիքների միջոցով իշխանության բռնազավթումը ընտրությունները դիտարկող միջազգային կազմակերպությունների կողմից գրեթե միշտ գնահատվել է որպես «խախտումների հետ միասին` մեկ քայլ առաջ»:

«Մեկ քայլ առաջ» գնահատականով նաև Հայաստանում ամրապնդվեց ավտորիտարիզմը, ինչը դարձավ շուրջ մեկուկես միլիոն մարդու գաղթի պատճառ, իսկ Սերժ Սարգսյանի կողմից Եվրամիության հետ խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի ստորագրման ձախողումն ավելի նպաստավոր դարձրեց տոտալիտարիզմի ամրապնդումը:

2017 թվականի, այսպես կոչված` ռեյտինգային ընտրություններով ձևավորված ներկայիս ոչ լեգիտիմ խորհրդարանը շուտով` ապրիլի կեսերին, նոր խորհրդարանական քաղաքական կառուցվածքի ներքո պետք է ընտրի երկրի առաջին դեմքին` վարչապետին: Այդ վարչապետի թեկնածուն հավակնում է դառնալ Սերժ Սարգսյանը, ով օրենքներով ամրագրում է բացարձակ բռնապետին «վայել» լծակներ, որոնց միջոցով ստեղծում է կուռ միանձնյա կառավարություն, և այս ամենի հետ մեկտեղ` օրենքի ընդունմամբ ամրագրում է դրույթներ, որոնց միջոցով սահմանափակում է լրատվամիջոցների աշխատանքները թե՛ կառավարության նիստերի և թե՛ Երևանի ավագանու նիստերի ժամանակ: Ժողովրդավարական ընթացակարգերի անտեսմամբ 2018 թվականի մարտի 23-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ընդունվել են օրենքներ` կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու և լրագրողներին արգելելու ներկա լինել Երևանի ավագանու նիստերին (տես`http://parliament.am/draftreading_docs6/2/K-265_DR2.pdf, http://parliament.am/draftreading_docs6/2/K-265-3_DR2.pdf):

Հարգելի գործընկերներ, մենք համոզված ենք, որ Դուք նույնպես ափսոսում եք Հայաստանի կողմից ստանձնած պարտականությունների ձախողման համար, ինչից ելնելով դիմում ենք Ձեզ հանրագրով` անհապաղ միջոցներ ձեռնարկել կասեցնելու Հայաստանում տոտալիտարիզմի կայացումը, այն է.

ժամանակակից տեխնոլոգիաները հաճախակի անհնար են դարձնում Հայաստանում գործող քրեաօլիգարխիկ իշխանության ներկայացուցիչների ցինիզմի և ագրեսիվ վարքագծի դրսևորման քողարկումը, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Սերժ Սարգսյանի մոտ` նա որոշել է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, իսկ Երևանի ավագանու նիստերին թույլ չտալ մասնակցել հանրությանը և լրագրողներին,
Հայաստանում հանրային ծառայության մեջ գտնվող պաշտոնյաների կողմից էթիկայի կանոնների և հասարակական հաշվետվողականության անտեսումը կրում են համատարած բնույթ և կարիք ունեն քողարկման` լրատվամիջոցների գործունեության սահմանափակմամբ և ուժային լծակների կիրառմամբ,
2017 թվականի, այսպես կոչված` ռեյտինգային ընտրություններով ձևավորված ներկայիս ոչ լեգիտիմ խորհրդարանը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է Սերժ Սարգսյանի կողմից և իրեն համար վտանգ չի ներկայացնում` այս ուղղությամբ Սերժ Սարգսյանը հանգիստ է, սակայն ժողովուրդն է անհանգիստ, քանի որ այն որպես խորհրդարան չի իրականացնում իր առաքելությունը,
Սերժ Սարգսյանը մշտապես դրսևորել է էթիկայի կանոնների, թափանցիկության և հասարակական հաշվետվողականության անտեսում, այժմ էլ ցանկանալով դառնալ վարչապետ` նա որոշել է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, ինչն անթույլատրելի իրողություն է` Սերժ Սարգսյանը ցանկանում է խուսափել պատասխանատվությունից այն որոշումների համար, որոնք ընդունելու է հանրության անունից,
Երևանի ավագանին Սերժ Սարգսյանի համար դարձել է անվերահսկելի, ինչն ակնառու դարձավ 2018 թվականի փետրվարի 13-ին, և Սերժ Սարգսյանը միջոցներ է ձեռնարկում` արգելելու լրագրողներին ներկա գտնվելու Երևանի ավագանու նիստերի դահլիճում, այս հանգամանքը սահմանափակում է հասարակության տեղեկացված լինելու իրավունքը ավագանու նիստերի վերաբերյալ, ինչպես նաև` դարձնում է առավել վտանգավոր Երևանի ավագանու նիստերին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների աշխատանքը,
էթիկայի, թափանցիկության և պետական հաշվետվողականության բացակայության պայմաններում կոռուպցիան և պաշտոնեական դիրքի չարաշահումը դառնալու են տոտալ,
քաղաքական դիրքորոշման և քաղաքացիական ակտիվիզմի դրսևորման համար բռնաճնշումները` բանտարկումներ, բռնություններ, ընդհուպ մինչև սպանություններ` դառնալու են տոտալ:

Հարգանոք`

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>