Խոշոր ավտովթար Երևանում. Խանջյանի թունելում բախվել են Mercedes-ը, Opel-ն ու Toyota-ն. կա վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 09:45-ի սահմաններում Խանջյանի թունելում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 93 QR 333 համարանիշի, Opel մակնիշի 34 QZ 905 համարանիշի և Toyota մակնիշի 34 ND 654 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի և վարորդների ինքնությունը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով թունելում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր:
Մանրամասները՝ Shamshyan.com -ում

