Վանաձորի քաղաքապետին տեղափոխել են հիվանդանոց. մինչ վիրահատելը երիկամի «քարն ընկել» է
Ուրբաթ օրը՝ մարտի 23–ին, Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, քաղաքապետը օրեր առաջ սուր ցավեր է ունեցել երիկամների շրջանում և նրան շտապ տեղափոխել են նշված բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, պարզվել է բժշկական միջամտության կարիքը չի եղել:
Քաղաքապետին տեղափոխել են վիրահատարան և անզգայնացրել ու մինչ վիրահատելը, սոնոգրաֆիայի հետազոտությունը ցույց է տվել, որ անհանգսացնող քարն ինքնուրույն «դուրս է եկել»:

