ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Մեկ շաբաթ իշխանափոխությունը հրապարակում «քցած» է լինելու. սա վճռական ճակատամարտ է

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային գործընթացներ են իրականացվելու այն ժամանակ, երբ նա նախագահ չի լինելու, ինչը նշանակում է, որ նա ոստիկանության, ԱԱԾ-ի վրա առնվազն ֆորմալ ազդեցություն չի ունենա, կառավարություն չի լինելու: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս ասաց, որ մեկ շաբաթում իշխանափոխությունը հրապարակում «քցած» է լինելու: Եթե պարզվի, որ կա ժողովուրդ, որը պատրաստ է գնալ ու վերցնել այդ իշխանությունը, ինքը կգնա ու կվերցնի:

— Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական ակցիաներ են ձևավորվում սոցիալական հարթակներում, ազատամարտիկներից մեկը նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում: Դուք ևս հայտարարում եք փողոց դուրս գալու մասին: Ներկայիս իրավիճակում որքանո՞վ եք հավանական համարում ձեր պայքարի հաջողությունը:

-Ողջունում եմ քաղաքացիական ու քաղաքական ակտիվության ցանկացած դրսևորում՝ մի վերապահումով, որն է մեթոդաբանությունը: Գիտեք, որ մեզ համար սկզբունքային է քաղաքական պայքարի խաղաղ ու «բաց ձեռքերի» քաղաքականությունը, որը ենթադրում է կոնկրետ գործողություններ, բայց բացառում է բռնությունը: Նույնիսկ հակաբռնությունը որպես գործողություն մեզ համար ընդունելի չէ: Ես ողջունում եմ, մեծ հարգանքով եմ վերաբերվում Վոլոդյա Ավետիսյանին, քաղաքացիական հասարակության հավաքներին:

— Հանրությունը կկանգնի՞ ձեր կողքին: Դուք ասում եք, որ եթե մարդիկ ոտքի չկանգնեն, հնարավոր չէ ոչինչ անել:

— Դա մի հարց է, որի պատասխանը մենք կփորձենք գտնել գործողության մեջ:

— Այս օրերին պարբերաբար խոսում եք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվելիք ակցիաների մասին: Հանրության կողմից ազդակներ ստացե՞լ եք, նրանց տրամադրվածությունն այս հարցի նկատմամբ Ձեզ փոխանցվե՞լ է:

— Հանրության մոտ կա սպասում: Երբ հրապարակենք մեր գործողությունների ծրագիրը, այս հարցի պատասխանը կստանանք: Մենք մեր շրջանում էներգետիկա ենք զգում, և սկզբի համար դա բավարար է: Մենք մեր էներգետիկան կփոխանցենք Հայաստանի քաղաքացիներին:

— Ակնկալում եք ստեղծել այնպիսի միջավայր, որ ՀՀԿ-ականների քվեարկության վրա կարողանաք ազդե՞լ:

— Սա այն հարցն է, որի պատասխանը կփորձենք գտնել գործողության մեջ: Մենք մեզնից կախվածը կանենք: Ես իմ քայլը կանեմ, ով քայլ ունի անելու, թող անի: Քաղաքական գործընթաց կլինի, որը կոնկրետ քաղաքական շարժում է, ուղղված Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ, որն իր մեջ կներառի քաղաքական անհնազանդության բոլոր քաղաքակիրթ ձևերը:

— Ինչպե՞ս եք իրավիճակը վերահսկելու, որ անհնազանդության պայքարի չվերածվի այս ամենը:

— Բոլոր քաղաքացիներին պետք է պարզ լինեն խնդրի կոնտեքստը, հարցի նպատակները, լուծման միջոցները: Ցանկացած ոք, ով այդպիսի գործողություն կձեռնարկի, չի կարող կապ ունենալ մեզ հետ, դուրս է մեր գործողություններից: Որևէ մեկը, ով նման գործողություն կկատարի, դուրս է մեր շարժումից, մեզ հետ կապ չունի:

— «Ելք» դաշինքի մյուս երկու ուժերը հայտարարել էին, որ փողոցային պայքարի դուրս գալու հարցն իրենց համար փակված չէ, և ինչ-որ պահի իրենք կարող են միանալ Ձեզ: Ձեր կարծիքով՝ ե՞րբ կմիանան, ո՞ր պարագայում:

— Դուք բոլորդ էլ տեսնում եք, որ «Ելք»-ում աշխատանքային նորմալ մթնոլորտ է, բոլորս միասնաբար քվեարկում ենք բոլոր հարցերի վերաբերյալ, և ես հույս ունեմ, որ կգանք ընդհանուր հայտարարի: Չեմ կարծում, թե անհաղթահարելի ճեղքեր են առաջացրել մեր մեջ, որոնք կարող են հանգեցնել կատաստրոֆիկ հետևանքների: Ես հարգանքով եմ վերաբերվում մեր գործընկեր կուսակցությունների դիրքորոշումներին և շնորհակալ եմ, որ նրանք էլ հարգանքով են վերաբերվում մեր դիրքորոշումներին: Մենք ունենք կոնսենսուս այն մասին, որ չունենք կոնսենսուս, ինչը չի նշանակում, որ այդ թեմայով խոսակցությունը փակված է: Մյուս շաբաթ մեր գործընկերներին կներկայացնեմ ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը, որ նրանք նախապես տեղեկացված լինեն: Չեմ կարծում, որ երբ պահը գա, մեր գործընկերները կանեն իրենցից կախված առավելագույնը՝ պրոցեսները ժողովրդավարության օրինականության և զարգացման հուն տեղափոխելու համար:

— Երբ նախաձեռնվեցին սահմանադրական փոփոխություններ, այն ժամանակ Ձեզ համար պարզ չէ՞ր, որ դա արվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության, նրա պաշտոնավարման ժամկետը ևս մեկ անգամ երկարաձգելու համար: Ինչո՞ւ այն ժամանակ այդ գործընթացը բնութագրեցիք որպես կեղծ օրակարգ: Ավելի հեշտ չէ՞ր Ս. Սարգսյանի երրորդ վարչապետության դեմ պայքարել սահմանադրական փոփոխությունների ժամանակ:

— Եկեք բացենք 2015թ.-ին գրած հոդվածներս: Այնտեղ գրված է, որ, այո՛, սահմանադրական փոփոխություններն արվում են իշխանության վերարտադրության համար: Բայց եթե ենթադրենք, որ 2015թ.-ի սահմանադրական հանրաքվեն պարտվի, չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը չի վերարտադրվելու: Մեր դիրքորոշման հիմնական թեզն այն էր, որ վերարտադրության դեմ պետք է պայքարենք հենց նույն վերարտադրության պրոցեսի ժամանակ: ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ես բերել եմ Բորոդինոյի ճակատամարտի օրինակը՝ ասելով, որ երբ Նապոլեոնը մտավ Ռուսաստանի տարածք, Ռուսաստանի կեսը զիջեց ֆրանսիական զորքին, որովհետև համարում էին, որ վճռական ճակատամարտն առջևում է, Բորոդինոն է վճռական ճակատամարտը: Այն ժամանակ ես ասացի, որ այն ուժերը, ովքեր հիմա կմտնեն այն գործընթացի մեջ, կընկնեն սահմանադրական ծուղակի մեջ, որ բուն վերարտադրության ժամանակ չլինի ոտքի վրա կանգնած ուժ, որը հնարավորություն ունենա նրա դեմ Բորոդինոյի ճակատամարտը կազմակերպել: Իմ բոլոր կանխատեսումներն իրականացել են: Դուք տեսնում եք, որ ՔՊ-ն այն ուժն է, որը ոտքի վրա կանգնած է ու պայքար է տանում դրա դեմ:

— Սա վճռական ճակատամա՞րտն է:

-Այո: Ինչ-որ առումով վճռական ճակատամարտն է:

— Նախորդները մա՞նր էին: «Ոչ»-ի պայքարը, սահմանադրական փոփոխությունների դեմ տարվող պայքարը:

— Նախորդը ծուղակ էր: Նրանք, ովքեր մտան այդ ծուղակի մեջ, հայտարարում են, որ իրենք չեն պայքարում: Իրենք են դա հայտարարում, իսկ մենք ի վիճակի ենք կազմակերպել պայքար, ստեղծել ժողովրդի համար հարթակ և ցանկության դեպքում հաղթել: Եթե լինի ժողովրդի կամարտահայտություն, այս սահմանադրությամբ ավելի հեշտ կլինի իշխանափոխություն անելը, քան նախորդ սահմանադրությամբ: Ինչո՞ւ, որովհետև այն քաղաքական պրոցեսները, որոնք մենք նախատեսում ենք, այդ ժամանակ Սերժ Սարգսյանը չի լինելու նախագահ, նա ոստիկանության, ԱԱԾ-ի վրա առնվազն ֆորմալ ազդեցություն չի ունենա, Կառավարություն չի լինելու: Կոպիտ ասած՝ մեկ շաբաթ իշխանափոխությունը հրապարակում «քցած» է լինելու: Եթե պարզվի, որ կա ժողովուրդ, որը պատրաստ է գնալ ու վերցնել այդ իշխանությունը, կգնա ու կվերցնի:

Աղբյուրը՝ Politik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>