Առաջարկում եմ հրապարակել Սերժ Սարգսյանի մասին Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների դատավճիռը քաղաքական հաշվեհարդար է: Այսօր՝ մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Այս ամենը Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության ստահոդ դատարանների որոշումներն են»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ «Սասնա ծուռ» Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցի գաղտնալսման այն հատվածին, որտեղ Մանուկյանը կոչ էր անում Փաշինյանին նետել աղբանոցը. «Պավլիկ Մանուկյանը Սերժ Սարգսյանի մասին իր հեռախոսազրույցների մասին ոչ մի բան չի ասո՞ւմ, ինչի՞ չի ասվում: Ես առաջարկում եմ Սերժ Սարգսյանի մասին ասվածները հրապարակվի, հետո նոր կվերադառնանք»:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում: