Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Վահե Հովհաննիսյան. «Ես վստահ չեմ, որ այսօր Հայաստանում քաղաքական պրոցեսներ կան»

«Այլընտրանքային նախագծեր խումբը» հրապարակել է Հայաստանում անփոխարինելիության մասին իր հերթական մտահոգությունը, սակայն հետաքրքիր է, թե արդյոք այս մտահոգությո՞ւնն է ամենակարևորը, որն իսկապես թույլ չի տալիս, որ Հայաստանը երկնիշ թվերով կամ քայլերով առաջ շարժվի:

Խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը Past.am-ի այս և մի քանի այլ հարցերին ի պատասխան նշեց, որ «Այլընտրանքային նախագծեր խմբի» կողմից երեկ հրապարակած վերլուծությունում բարձրացրել է երկրում փոխարինելիության մեխանիզմի բացակայության խնդիրը և տարբեր ոլորտների օրինակներով փորձել են ցույց տալ, որ Հայաստանում չի գործում կայացած հասարակությանը և կայացած պետությանը բնորոշ այս մեխանիզմը։

«Սպորտ, մշակույթ, բուհեր, Ակադեմիա, ստեղծագործական միություններ, ՀԿ-ներ, քաղաքական կուսակցություններ՝ ամենուր նույն պատկերն է։ Սրան շատ լուրջ է պետք վերաբերվել։ Հայաստանում մի կողմից չի գործում ընտրական մեխանիզմը, մյուս կողմից՝ փոխարինելիության։ Այս պայմաններում առաջընթաց ապահովելը շատ դժվար է լինելու։
Սա 21-րդ դարի մուտքը Հայաստան կասեցնող ամենակարևոր խոչընդոտներից մեկն է։ Ես հասկանում եմ, որ սա չի ձևավորվել մեկ օրում և սրա լուծումը մեկ օրում չի գտնվելու, բայց մի պահից մենք սրա մասին պետք է բաց խոսենք, որ կարողանանք գտնել լուծումները»,- նշեց Վ. Հովհաննիսյանը։

Պատասխանելով հարցին, թե ներկա պահին քաղաքական դաշտում բացի ՀՀԿ-ից, մնացած կուսակցություններն իրականում ինչի՞ համար են պայքարում, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց.

««Այլընտրանքային նախագծեր խումբը» փորձագիտական, վերլուծական կենտրոն է։ Մենք մեր առաջ մի քանի կարևոր խնդիր ենք դրել՝ առավելագույնս բաց խոսել խնդիրների մասին, դասակարգել դրանք ըստ կարևորության, առաջարկել կոնկրետ լուծումներ։ Լուծումները, առաջարկությունները ներկայացվում են հանրությանը և նրանց, ովքեր ունեն դրանք իրականացնելու լծակներ։ Մենք խնդիր ենք դրել նաև շատ դեպքերում ահազանգ հնչեցնել, որովհետև քաղաքական դաշտի այսօրվա որակը ուղղակի համարժեք չէ այսօրվա Հայաստանի մարտահրավերներին։ Գիտեք, այսօր մի կողմից՝ ՀՀԿ-ից դուրս և, մյուս կողմից՝ագրեսիվ դատարկախոսությունից դուրս երկրում կա մի շերտ, որը հասկանում է, որ պետությունը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Հասկանում է, որ առանց հաշվարկված, գրագետ փոփոխությունների այսպես երկար չի կարող շարունակվել։ Եվ հենց այդ շերտն է մեր սպառողը, այսպես կոչված «էլեկտորատը», թեև հասկանալի է, որ փորձագիտական կենտրոնի համար այս տերմինը լավագույնը չէ»:

Հետաքրքիր էր իմանալ, թե երկրի ապագայով մտահոգ այլընտրանքային այս խումբն արդյոք մասնակցու՞մ է «Հանուն Հայաստան պետության» ճակատի կողմից կազմակերպվող հավաքներին, քանի որ այնտեղ նույնպես, իրենց խոսքով ասած, երկրի ապագայով մտահոգ հասարակական, քաղաքական կազմակերպություններ և անհատներ են հավաքվել: Այս հարցին Վ. Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ես արդեն նշեցի, որ մեր ստեղծած կազմակերպությունը փորձագիտական-վերլուծական է, թեև իր գործունեության ոճով ընդունված նորմերից էականորեն տարբերվելու է։ Մենք ակտիվ քաղաքական պրոցեսներին չենք մասնակցում, և ես վստահ չեմ, որ այսօր Հայաստանում քաղաքական պրոցեսներ կան»։

past.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>