Ինչպես են «գերմանական օդ» անվան տակ, ապակե խողովակներ ներկրել
Միշտ էլ ելք կա
1802 թվականին ֆրանսիացի գիտնական Ժոզե Լուի Գեյ-Լյուսակը Փարիզում փորձեր էր անում: Փորձերի համար պետք էր ապակե խողովակներ, որոնք արտադրվում էին միայն Գերմանիայում:
Երբ գիտնականը գնում է մաքսատուն ապակե խողովակները վերցնելու, ֆրանսիացի մաքսայինի աշխատակիցներն այնպիսի թիվ են ասում մաքսազերծման համար, որ Լյուսակը չի կարողանում վճարել:
Այդ մասին իմանում է Ալեքսանդր Հումբոլդը, ով որոշում է օգնել Լյուսակին: Նա խորհուրդ է տալիս արտադրողներին ապակե խողովակների երկու ծայրերը ռետինով փակել ու պիտակի վրա գրել "Ուշադրություն, գերմանական օդ է": Օ՞դ, այո, օդ, քանի որ օդի վրա հարկ չկար, իսկ Լյուսակն օդի անվան տակ հաջորդ անգամ այդ խողովակներն անվճար վերցնում է մաքսատնից:
Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից

