ԱԺ-ն Հրայր Թովմասյանին ընտրեց ՍԴ նախագահ (տեսանյութ)
Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից նախասրահում տեղի է ունեցել ՍԴ նախագահի թեկնածուի նշանակման քվեարկությունը:
Միակ թեկնածուն Հրայր Թովմասյանն էր։
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորից 94-ը։ Քվեատուփը բացելուց հետո պարզվել է, որ այնտեղ առկա է 93 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 2-ը։
Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ նշանակելուն կողմ է քվեարկել 64, դեմ՝ 27 պատգամավոր։