Սերժ Սարգսյանը ցանկացավ տարանջատվե՞լ ՀՀԿ-ականների քծնանքից
Դիտել նաև
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Կարծիք կա, որ Սերժ Սարգսյանի «անսպասելի» հայտարարության պատճառն այն է, որ նա ցանկացավ տարանջատվել ՀՀԿ-ականների քծնանքից: ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը սրա հետ կապված՝ ասաց․ «Նախագահը փաստացի ցանկացավ վերջ տալ օդում կախված շահարկումներին և հստակ-դիպուկ` փոքրիկ տեքստով վերջակետել ամիսներ տևող ինտրիգին. ուրիշ ոչինչ»:
Ի դեպ, նոր սերնդի լիդերների մասին խոսելիս Սերժ Սարգսյանն ո՞ւմ նկատի ուներ՝ Արմեն Աշոտյան-Կարեն Ավագյանենց «երիտթևի՞ն», ձե՞ր սերնդին, թե՞ բոլորովին նորերին։ «Կարծում եմ` նա անձնավորված որևէ մեկին նկատի չուներ, սերնդային տրանսֆորմացիայի մասին էր խոսքը, ու ասաց այն, ինչ ասաց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

