Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ
Քաղաքական բանտարկյալ, Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաշինյանական ռեժիմի բանտում ծանոթացել է հրապարակված նախագծին ու գրել.
«Այն, որ շրջանառության մեջ դրված ՀՀ նոր Սահմանադրության նախագծում իշխանությունները բավարարելու են Ադրբեջանից և Թուրքիայից ամենօրյա ռեժիմով պահանջները՝ Անկախության հռչակագրի, պետական սիմվոլների, Ցեղասպանության ճանաչումից նահանջի վերաբերյալ, կասկածից վեր էր։
Սակայն այդ տեքստի ամբողջական բովանդակությունն ակնառու է դարձնում, որ Փաշինյանը խաղաղություն հաստատելու կեղծ քողի տակ հանրությանն է հրամցնում իր ավտորիտար կառավարումն արդեն սահմանադրական մակարդակով ամրապնդող մի տեքստ, որը պարզապես հավերժացնելու է նրա միապետական իշխանությունը։
«Ալիևյան» անունը իրավամբ ստացած սահմանադրությունն այդպիսին է ոչ միայն իր հակահայկականությամբ, այլև դրանով հաստատվող ադրբեջանական կառավարման մոդելով։
Այդ տեքստը որքան որ հեռու է հայկական լինելուց, նույնքան, և գուցե ավելին, հեռու է ժողովրդավարությունից։ Սա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ։

Պարտադրանքով ընդունված նման սահմանադրության պարագայում մենք վնասում ենք ոչ միայն մեր ազգային արժանապատվությունը, այլև որպես պետություն կորցնում ենք վերականգնվելու և կայանալու որևէ հնարավորություն։ Հայաստանը կվերածվի տարածաշրջանի ամենախեղճ, վախվորած, ազգային նկարագիրը կորցրած, աղքատ և բոլորին պարտք տարածքի՝ իր վախկոտ բռնապետով։
Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ։ Նույնիսկ եթե մի հրաշքով իշխանությունները որոշեն վերականգնել Անկախության հռչակագրին հղումը, նման սահմանադրության ընդունումը բացարձակ անընդունելի է»։
Ռոբերտ Քոչարյան
28.11.2026թ.