Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին
ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանությունը Մասիսում իր տապալումը կանխելու նպատակով որոշում ընդունեց հարցը լուծել իր իսկ հանձնարարությամբ գործող դատարանի միջոցով՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանին ուղարկելով բանտային կալանքի:
Օրերով ՔՊ վերնախավի, մանր-մունր քպ-ականների քաղաքական, քարոզչական կրկեսային այցերը որևէ նպատակի չծառայեցին, իսկ Դավիթի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում պարզապես անխուսափելի դարձավ:
Եվ իշխանությունը ստեղծված իրավիճակում, իր իսկ հաստատած բռնատիրության պայմաններում, իրեն հարիր քայլի դիմեց՝ ազատությունից զրկելու ճանապարհով դաշտից հեռացրեց Դավիթ Համբարձումյանին:
Սրանց քաղաքական պատկերն է»:
--
Մեկ այլ գրառմամբ նա հավելում է. «Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատուրայի հաստատումն է, որտեղ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու առաջնորդները մշտական հարձակումների և քաղաքական հետապնդումների ներքո են»։
Ըստ նրա, արևմտյան կոնկրետ երկրներն այնքան են տարված ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական պատերազմով, որ «կռիշավատ» են անում իրենց ձեռքում գործիք դարձած և նույն ՌԴ-ի դեմ օգտագործվող բռնապետին:
«Հասկանալի է, չէ՞, որ իրավունքի, ազատ խոսքի, եվրոպական արժեքների և ժողովրդավարության կեղծ հռչակումների անվան տակ, նույն Արևմուտքի հովանավորչությամբ, ՀՀ-ում ուժեղացվում է բռնատիրական համակարգը, որը ծառայում է բացառապես այլոց շահերին»,-գրում է Աբրահամյանը:

