Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել»
Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան Պատերազմ Արցախում
Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Արտակարգ դեպք՝ Դեմիրճյան փողոցում. Հսկա ամրաններն ընկել են փողոցի երթևեկելի մաս Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը. Փաստաբան Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը փակ է լինելու երթևեկության համար Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ․ Մամիջանյան Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ Սիմոն Աբգարյանը նշանակվել է փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավար «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են

Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է

Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների՝ հայոց առաջին լուսավորիչների հիշատակության տոնը։

Քրիստոսի 12 առաքյալներից Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը քարոզել և քրիստոնեություն են տարածել Հայաստանում։

«Ս. Թադեոս առաքյալը նախ քարոզել է Պաղեստինում և Ասորիքում (Սիրիայում), այնուհետև Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, որտեղ եպիսկոպոս է ձեռնադրել Թեոփիլոսին, այստեղից գնացել է Եդեսիա և Քրիստոսի 72 աշակերտներից Թադեոսի հետ իրագործել է Ավետարանի քարոզությունը հյուսիսային Միջագետքում՝ Աբգար Ե հայոց թագավորի սահմաններում։ Քրիստոսին ջերմորեն հավատացած Աբգար թագավորի նամակով Թադեոս առաքյալը ուղևորվել է նրա քեռորդու՝ Սանատրուկի մոտ, որը Աբգարի կողմից կառավարիչ և զորքի հրամանատար էր կարգված բուն հայկական տարածքներում։

Թադեոս առաքյալը ուղևորվել է Վասպուրականի Արտազ (նախապես՝ Շավարշան) գավառը, որտեղ գտնվում էր Սանատրուկի ամառանոց նստավայրը։ Աբգար թագավորի մահվանից հետո Սանատրուկն իրեն թագավոր էր հռչակել։ Արտազում քարոզելիս Ս. Թադեոս առաքյալը բազմաթիվ հետևորդներ է ունեցել, որոնց մեջ նաև մկրտությամբ Սամուել կոչված իշխանը, արքայի մերձավորներից Զարմանդուխտ տիկինը։ Ս. Թադեոս առաքյալին աշակերտել է նաև դեռատի արքայադուստր Սանդուխտը և ջերմորեն հավատալով Քրիստոսին՝ մկրտվել առաքյալի ձեռքով։ Սանատրուկ թագավորի հրամանով նրանք այլ քրիստոնյաների հետ մահապատժի են ենթարկվել՝ ընդունելով նահատակության պսակը։

Արքայի հրամանով Թադեոս առաքյալին մատնել են տանջալից մահվան։ Նրան սկզբում նետել են երկու առյուծների առջև, բայց գազանները հոշոտելու փոխարեն հնազանդորեն խոնարհվել և լիզել են սուրբ առաքյալի ոտքերը։ Այնուհետև Թադեոս առաքյալին նետել են վառվող հնոցը, սակայն հանկարծակի ցողախառն հողմ է բարձրացել և առաքյալը մնացել է անվաս, իսկ կրակը տարածվել է դեպի հավաքվածները։ Այս և նախապես տեղի ունեցած այլ հրաշքների ու բժշկությունների ազդեցությամբ հազարավոր մարդիկ հավատացել են Քրիստոսին։ Թադեոս առաքյալն աղոթել է, որ Աստված պահպանի նորադարձ համայնքը և Հայաստանում աճեցնի քրիստոնեության հունդերը։ Երբ նրան տարել են սրով սպանելու, դահիճը հարվածել և սպանել է իր եղբորը, որի անունը Զեմենտոս էր։

Նա ճանապարհների տեսուչն էր, բարի մի մարդ, որը հոգ էր տանում այլոց համար։ Առաքյալը վշտանալով նրա մահվան համար՝ աղոթել է Քրիստոսին, որ կենդանացնի նրան։ Վերակենդանացած Զեմենտոսը, առաքյալի ոտքերն ընկնելով, ասել է. «դավանում եմ քո դավանած Աստծուն»։ Այս հրաշքը նույնպես շատերի դարձի պատճառ է դարձել։ Թադեոս առաքյալը նորադարձ հավատացյալներին հովիվ է կարգել Քրիստոսի անունով վերակենդանացած Զեմենտոսին, իսկ իր աշակերտ Զաքարիային ձեռնադրել է Արտազի եպիսկոպոս։ Հակառակ այս զարմանահրաշ դեպքերի՝ Սանատրուկ թագավորը մնացել է հոգով կույր և անողորմ, և ի վերջո, նրա հրամանով Թադեոս առաքյալին սպանել են սրով: Երբ հավատացյալները ցանկացել են նահատակ առաքյալին ամփոփել բարձունքի վրա, երկնքից լույս է ծագել, ուժեղ երկրաշարժ է եղել, և քարաժայռը բացվել ու իր մեջ է առել Սուրբ Թադեոս առաքյալի մարմինը:

Ս. Բարդուղիմեոս առաքյալը Պարթևական թագավորության սահմաններում քարոզելուց հետո իր ութ աշակերտների հետ մտել է Հայաստան։ Նա քարոզել է Սյունիքի Գողթն գավառում, տեղի իշխան Շարը (Շարա) կնոջ՝ Նշնայի, Խոսրով որդու և Վահան թոռան հետ ընդունել է քրիստոնեությունը և աջակցել առաքյալին։ Գողթն գավառի Որդվատ գյուղում առաքյալը կառուցել է Տյառնընդառաջ եկեղեցին և նորադարձ հավատացյալներին հովվելու համար եպիսկոպոս ձեռնադրել իր աշակերտներից Կումսիին։ Վերջինիս մահից հետո նրան հաջորդել է առաքյալի մյուս աշակերտը՝ Բաբելասը։

Սյունաց Գողթն գավառից Ս. Բարդուղիմեոս առաքյալը ուղևորվել է Պարսկահայք նահանգի Հեր և Զարևանդ գավառները, քարոզել և ճշմարիտ հավատի մեջ է հաստատել մարդկանց, այնուհետև քարոզության է գնացել Վասպուրականի Մեծ Աղբակ գավառ, որտեղ առաքյալին ունկնդրել և նրա հետևորդներից է դարձել Սանատրուկ թագավորի քույրը՝ Ոգուհին։ Նրան քրիստոնեությունից հեռացնելու համար Սանատրուկ թագավորը ուղարկել է իր հազարապետ Տերենտիոսին, բայց վերջինս ինքն է քրիստոնյա դարձել՝ առաքյալից լսելով Փրկչի և փրկության հույսի մասին։ Տերենտիոսը տառապում էր բորոտությամբ և երբ առաքյալը նրան մկրտել է, հովանու նման մի ամպ է հայտնվել վերևում, և հազարապետի կոշտացած մաշկը կեղևի նման ցած է ընկել, ու նա բժշկվել է։ Անվարան մնալով հավատի մեջ՝ Ոգուհին և Տերենտիոսը թագավորի հրամանով սրով սպանվել են՝ ընդունելով նահատակության պսակը։ Աղբակ գավառում 66 թ. նահատակվել է նաև Ս. Բարդուղիմեոս առաքյալը՝ սկզբում բրածեծ լինելով, հետո մորթազերծ արվելով։

Հայաստանում Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ և Արտազ ու Գողթն գավառներում եպիսկոպոսական աթոռների հաստատմամբ սկզբնավորվել է Հայ Եկեղեցին, որի պաշտոնական անունն է Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցի։

Թադեոս առաքյալն իր հետ Հայաստան է բերել Ս. Գեղարդը, որով խոցվել էր Քրիստոս և Տիրոջ օրհնած յուղը, որը շարունակաբար խառնվելով Ս. Մյուռոնին, փոխանցվում է սերնդից սերունդ։

Ս. Բարդուղիմեոս առաքյալը Հայաստան է բերել Տիրամոր պատկերը, որը զետեղել է Վասպուրական նահանգի Անձևացյաց գավառի Դարբնաց Քար կոչված վայրում` հիմնելով Հոգյաց վանք կուսանոցը։ Իսկ Գողթնի դիմաց՝ Արաքսից հարավ, Մաղարթա վայրում եկեղեցի հիմնելով՝ Ս. Բարդուղիմեոս առաքյալը երեք մանանա է դրել նրա հիմքում։ Սա Մաղարթայի Սուրբ Ստեփանոս վանքն է։

Սուրբ առաքյալների գերեզմանների վրա կառուցվել են եկեղեցիներ և հիմնվել վանքեր. Ս. Թադեոս վանքը՝ Արտազ գավառում (այժմ Իրանի տարածքում է), Ս. Բարդուղիմեոս վանքը՝ Աղբակ գավառում (այժմ Թուրքիայի տարածքում է), որոնք դարեր շարունակ եղել են նշանավոր ուխտատեղիներ»,- նշված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կայքում։ 

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Սուրբ Թադեոս առաքյալի կողմից Հայաստան բերված Սուրբ Գեղարդը պահվել է Այրիվանքում, որտեղից էլ եկել է սրբավայրի Գեղարդավանք անվանումը: Այսօր Աստվածամուխ Սուրբ Գեղարդը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում՝ որպես հայ ժողովրդի քրիստոնեական հավատքի և սրբազան ժառանգության բացառիկ մասունք։ Տոնի օրը Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում հավատացյալների երկրպագության համար դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Հավարտ Սուրբ Պատարագի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Գեղարդով օրհնում է հավատավոր ժողովրդին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով առաքյալների տոնը նաև հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Միածնաէջ Մայր Տաճարում այսօր ժամը 10:30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Տոնի առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար մինչև ժամը 18:00-ն կմնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահում, ուր զետեղված են նաև Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>