Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրության նախագիծը շատ վատ փաստաթուղթ է համարում։
Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նա վկայակոչեց հայտնի իրավագետ, գործող Սահմանադրության հեղինակներից Վարդան Պողոսյանի կարծիքը. վերջինս ավելի վաղ ասել էր, որ փաստաթղթի սկիզբն ալիևյան է, իսկ շարունակությունը՝ նիկոլական։ Սարգսյանի խոսքով՝ այս ձևակերպումը լավագույնս արտացոլում է փաստաթղթի էությունը։
Նախագծից, ինչպես հայտնի է, հանել են Անկախության հռչակագրի հղումը (դրանում հիշատակվում են Լեռնային Ղարաբաղն ու Հայոց ցեղասպանությունը)։
«Ընդդիմության անելիքը պետք է լինի հասարակությանը բացատրել, թե ինչքան վատն է այդ նախագիծը, ինչքան մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»,- կարծում է ՀՀ 3–րդ նախագահը:
Աղբյուր՝ 168.am

