Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է
Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։ Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին:
--
Մեր կողմից նկատենք. տեղին կլինի, որ ցանկացած ընտրական գործընթացից առաջ, ընտրություններին մասնակցել ցանկացողները, միանգամից, առանց ավելորդ ձևականությունների, բանտարկվեն: Ի դեպ, վատ չէր լինի բանտարկել նաև բոլոր նրանց, ովքեր չեն պարտրաստվում Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել: Ու առհասարակ, այդ ի՞նչ թիթիզություն է ընտրությունը: Միանգամից Հայաստանը հռչակել «ՔՊստան», Փաշինյանին՝ առաջնորդ, և այդպես շարունակ:

