Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանն առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր։ Լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկկողմ հարաբերությունները բավականին լայն են՝ չնայած առկա դժվարություններին։ Հիմնական հարցը, իհարկե, կլինի այն ընտրությունը, որը կկատարի հայկական կողմը՝ արդյոք այն կկատարվի, երբ այն կկատարվի և ինչպես։
Տնտեսական առումով ինչ-որ պահի երկու աթոռի վրա նստելու ցանկությունը կա՛մ պետք է հաստատվի, կա՛մ հերքվի՝ հստակ ընտրություն կատարելու միջոցով։ Որովհետև Եվրոպական Միության վրա կենտրոնացումը և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացը շարունակելու միաժամանակյա ցանկությունը անհամատեղելի են։ Մենք արդեն բազմիցս խոսել ենք այս մասին։ Եվ, իհարկե, հայկական կողմը պետք է իր սեփական եզրակացությունները անի», - հայտարարել է Պեսկովը։
Ըստ նրա, բացի դրանից, կան նաև անվտանգության հարցեր, և ռուսակա բազայի հարցը, որն, անշուշտ, կքննարկվի. «Այս բազան շատ կարևոր տարր է տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում։ Անշուշտ, հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը»։
Կրեմլի խոսնակը նաև պարզաբանեց, որ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված էր բավականին վաղուց. «Դրա մասին հայտարարվել էր բավականին վաղուց։ Եվ հայկական կողմն արդեն հայտարարել է դրա մասին, և մենք իսկապես պատրաստվում ենք դրան»։
--
Ռուսերեն իմացողների համար՝ իեսանյութ, այս հղումով
https://www.facebook.com/reel/1452900753636130

