Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը փակ է լինելու երթևեկության համար
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 30-ը՝ ժամը 06:00-ն Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես ամբողջությամբ փակ է լինելու երթևեկության համար։
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրությունում։
--
Բացի այդ, նոյեմբերի 30-ից Սարալանջի փողոցի՝ կից սխեմայում նշված ճանապարհահատվածում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը․ քաղաքապետարան
Տեղեկացնում են նաև, որ Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկում կտեղադրվեն ռետինե կանգնակներ:



