Սիմոն Աբգարյանը նշանակվել է փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավար
Ֆրանսահայ հայտնի դերասան, ռեժիսոր և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի սեպտեմբերից կստանձնի փարիզյան Théâtre du Soleil («Արևի թատրոն») թատրոնի ղեկավարումը։ Այս մասին հայտնում է BFM. TV-ին։
Այդ պաշտոնում նա կփոխարինի 87-ամյա Արիան Մնուշկինին, որը ղեկավարել է հաստատությունը 1964 թվականից։
«Նա մեզ հետ կսկսի աշխատել արդեն 2027 թվականի գարնանից և սեպտեմբերին կստանձնի տնօրենի պաշտոնը», - հայտարարել է Մնուշկինը՝ նշելով, որ նշանակումը հաստատել է նաև մշակույթի նախարարությունը։
«Թատրոնի և կինոյի մարդ Սիմոն Աբկարյանը պատրաստվում է նոր էջ բացել իր երկար կարիերայում՝ ստանձնելով այս փորձարարական և ուտոպիական գեղարվեստական տարածքի ղեկը, որը գտնվում է Փարիզի Վենսենի «Cartoucherie du Bois de Vincennes» թանգարանում և հայտնի է իր էպիկական ներկայացումներով և քաղաքական ակտիվիզմով»,- նշել է կայքը։
Le Monde-ին տված հարցազրույցում Սիմոն Աբկարյանը նշել է, որ որպես Théâtre du Soleil-ի ղեկավար՝ «կշարունակի նույն ճանապարհով՝ ժողովրդական, տոնական և բոլորի համար հասանելի»։
«Théâtre du Soleil-ը էպիկական, քաղաքական և փիլիսոփայական թատրոն է. դա այն բանն է, որը ձևավորել է ինձ որպես ստեղծագործական անհատականություն», - ասել է նա։
Լուսանկարում՝ Աբկարյանը Շառլ դը Գոլի դերում:
Աղբյուրը` Panorama.am

