Մարդ ինչքա՞ն պետք է անճար լինի, որ Խուդաթյան Դավիթի հույսին մնա
Վաղարշապատի ավագանիում «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ Հարություն Խաչիկյանը ֆեյսբուքյան էջում նկատում է.
«Մարդ ինչքա՞ն պետք է անճար լինի, որ Խուդաթյան Դավիթի հույսին մնա։
«Մարդ ինչքա՞ն պետք է անճար լինի, որ Խուդաթյան Դավիթի հույսին մնա։
Մեկ ամիս առաջ անդրադարձել էի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարայի խճուղի տանող ճանապարհահատվածին, որը, մեղմ ասած, գտնվում է կատաստրոֆիկ վիճակում։
Տեսանյութում(քոմենթում) Վաղարշապատ համայնքի համայնքապետ, Խուդաթյան Դավիթի պաշտպանության տակ գտնվող Արգիշտի Մեխակյանը 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ խոստանում էր, որ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 1-2 ամսից։
Անցել է արդեն 7 ամիս, իսկ ճանապարհը շարունակում է մնալ նույն անմխիթար վիճակում։
Եվ հիմա, երբ խնդիրը կրկին բարձրաձայնվել է լրագրող Լիա Սարգսյանի կողմից, պարզվում է՝ Խուդաթյան Դավիթի պաշտպանության տակ գտնվող Արգիշտի Մեխակյանը պարզաբանման ու պատասխանատվություն ստանձնելու փոխարեն նախընտրել է «դրսից մարդ բերել» և մի կին ատամնատեխնիկ։)) Եվ այդ «դրսից բերված մարդը» խոստանում է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները սկսել 2027թ գարնանը, պատճառաբանելով, որ 2026թ ապրիլի 23-ից եղանակային պայմանները եղել են անբարենպաստ։ Ժողովրդական լեզվով ասած. «Էշ մի սատկիր, գարուն կգա»։
Հ.Գ. Հուլիս ամսից Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի ցուցանակը կոտրվել և անհետացել է, Խուդաթյան Դավիթ, ձեր պաշտպանության տակ գտնվող պաշտոնյաներին հուշեք, որ ցուցանակը տեղադրելու համար եղանակային պայմանները չեն կարող խանգարել։ 5 ամիս է մի ցուցանակ չեք կարողանում տեղադրել, ինչի մասին եք խոսքը»։

