Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ «գործով» հերթական դատական ԴՌՆՓԱԿ նիստը։
Քիչ առաջ Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան:

Նախորդ դատական նիստի ընթացքում հետազոտվել է մեղադրանքի կողմի ներկայացրած առաջին ապացույցը՝ Ազգային ժողովի նիստի սղագրությունը։
Մեղադրանքի կողմը գտնում է, որ նշված սղագրությունը պարունակում է պետական գաղտնիք, մինչդեռ պաշտպանության կողմի պնդմամբ գործում բացակայում են այն հիմնավորող ապացույցները։
Առաջիկա դատական նիստում մեղադրանքի կողմը պետք է հստակ մատնանշի, թե սղագրության կոնկրետ որ հատվածներն են պետական գաղտնիք պարունակում, ինչպես նաև ներկայացնի դրանց՝ օրենքով սահմանված կարգով պետական գաղտնիքի շարքին դասված և համապատասխան ընթացակարգերով գաղտնագրված լինելու իրավական ու փաստական հիմքերը։
Հավելենք, որ Անդրանիկ Թևանյանը գտնվում է բանտային կալանքի տակ 6 ամիս, իսկ Արեգնազ Մանուկյանը, 3 ամիս գտնվելով բանտային կալանքի տակ, այժմ գտնվում է 3-ամսյա տնային կալանքի տակ` հաղորդակցության ամենախիստ սահմանափակումներով:

