Հասարակությունն ակնկալում է բաց, հրապարակային դատաքննություն, որտեղ յուրաքանչյուր ապացույց և մեղադրանք պետք է ստանա իրավական գնահատական
Սոնա Աղեկյանը գրում է. «Ուղիղ կես տարի՝ ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանում, ընդդիմության առաջնորդներից Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ։
6 ամիս շարունակվող ազատազրկման ընթացքում ներկայացված մեղադրանքի հիմքերը, ըստ պաշտպանության կողմի պնդումների, էականորեն խաթարվել են, փլվել են, սակայն Անդրանիկ Թևանյանը շարունակում է ազատությունից զրկված մնալ։ Հասարակության համար օրինաչափ հարց է առաջանում՝ եթե մեղադրանքի հիմքերը չեն հաստատվում, ապա ի՞նչ իրավական հիմքով է ընդդիմադիր, հայամետ քաղաքական գործիչն արդեն 6 ամիս գտնվում անազատության մեջ։
Դատավորից հասարակությունն ակնկալում է բաց, հրապարակային և թափանցիկ դատական քննություն, որտեղ յուրաքանչյուր ապացույց և յուրաքանչյուր մեղադրանք պետք է ստանա իրավական գնահատական։
Դատարանը պետք է պատասխանի հասարակությանը հուզող գլխավոր հարցին՝ ի՞նչ հիմքով է Անդրանիկ Թևանյանը 6 ամիս զրկված ազատությունից։
Արդարադատությունը մարդու քաղաքական հայացքներով կամ ընդդիմադիր գործունեությամբ չպետք է պայմանավորված լինի…»:

