Հուսով եմ, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կլինեն արդար. Վարազդատ Հարոյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը ՀՖՖ նախագահի ընտրություններում իր աջակցությունն է հայտնել թեկնածու, նախկին խաղընկեր Գևորգ Ղազարյանին։
Նա հույս է հայտնել, որ ընտրությունները կընթանան արդար։
«Անձամբ հանդիպել եմ Գևորգի հետ, ծանոթացել եմ ծրագրին, լիովին համամաիտ եմ իր հետ։ Հուսով եմ, որ կլինեն արդար ընտրոթյուններ, վստահ եմ, որ Գևորգը կհաղթի»,-նշել է նա։

