Վրաստանի վարչապետը թվարկել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու պայմանները
Մոսկվայի հետ երկխոսությունը պետք է շարունակվի։ Ըստ 1TV-ի, այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա մեկնաբանել է Թբիլիսիի հատուկ ներկայացուցչի և Ռուսաստանի փոխարտգործնախարարի միջև բանակցությունների արդյունքները։
«Երկխոսությունը պետք է շարունակվի մեկ պարզ պատճառով. ռուս ժողովուրդը մեզ համար թանկ է։ Նրանք հարևան երկիր են։ Քաղաքականությունը փոխվում է, բայց մարդիկ մնում են մարդիկ։ Նույնիսկ եթե Անտարկտիկան հալվի, մենք դեռ հարևաններ կմնանք»,-իր կարծիքով կիսվել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ նոր ձևաչափով շփումներին Վրաստանը ներկայացնելու է Գիորգի Զուրաբիշվիլին, իսկ Ռուսաստանը՝ Միխայիլ Գալուզինը։ Դրանք կարող են անցկացվել երկու երկրների մայրաքաղաքներում, սակայն վայրերը պետք է հջորդեն միմյնաց։
«Եթե նման մոտեցում գտնվի, սկզբունքորեն կարևոր է, որ Մոսկվայում և Թբիլիսիում հանդիպումները անցկացվեն հաջորդաբար», - բացատրել է Վրաստանի վարչապետը։
Նա ընդունել է, որ Թբիլիսիի և Մոսկվայի միջև հարաբերությունները բարդ են մնում Վրաստանի տարածքային պահանջների պատճառով։ Միևնույն ժամանակ, Կոբախիձեն ընդգծել է, որ այդ խնդիրը «ժառանգվել է» իր նախորդներից, և դրա լուծումը պահանջում է հետևողական և համբերատար մոտեցում, սակայն կարճաժամկետ հեռանկարում այս կարևորագույն հիմնարար հարցի շուրջ արդյունքի հասնելն անհնար է։
Աղբյուրը` Panorama.am

