«Արցախը գոյություն ունի՝ նույնիսկ իր հողից դուրս». գործարկվել է «Արցախ» թվային հարթակը Աստվածամուխ Սուրբ Գեղարդը նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Քաղաքային իշխանությունը շարունակում է ընդլայնել սեփական ծառայողական ավտոպարկը՝ հանրային միջոցների հաշվին
Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան «Հանցագործ Փաշինյա՛ն, հենց դու ես երեխուս սպшնողը». սևազգեստ մայրերը ծեծում են Կառավարության դռները Հրատապ ասուլիս՝ ներկայացվում են Դավիթ Համբարձումյանի քրգործով առկա մտահոգությունները Ներկայացված նախագիծը խոտան է, ի լրումն՝ ստացվում է, որ հայկական պետություն չի եղել. նոր է ՀՀ-ն հիմնադրվում. Վարդան Պողոսյան Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը Պեսկով. Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Փաշինյանն,  Ալիևն ու Էրդողանը ներկայացրել են սեփական պատկերացումները, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի պետության բովանդակությունը Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին Պատերազմ Արցախում
Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան Փաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Խնդիրը Հայաստանի՝ սեփական պետական և սահմանադրական օրակարգն ինքնուրույն որոշելու իրավունքն է. քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան ...Քո վարած արկածախնդիր քաղաքականության պատճառով Եռաբլուրը այնքան է ընդլայնվել, որ էլ տեղ չկա ընդլայնվելու ՔՊ կառավարությունը Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված միանգամից երկու ընկերության հարկային արտոնություն կտա Նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու առիթ չկա․ փաստաբան «Արցախը գոյություն ունի՝ նույնիսկ իր հողից դուրս». գործարկվել է «Արցախ» թվային հարթակը Երևանում 15-ամյա պատանի է դանակահարվել․ ձերբակալվել է 18-ամյա երիտասարդ Փաշինյանի կողմնակիցները «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումն են անցկացնում․ 60 ներկայացուցիչ է մասնակցում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Երևանի խելահեղ կառուցապատման շինաղբն անխնա լցվում է Կորեայի ձոր. Մանուկ Սուքիասյան Քաղաքային իշխանությունը շարունակում է ընդլայնել սեփական ծառայողական ավտոպարկը՝ հանրային միջոցների հաշվին ՔՊ-ական պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան Այս մարդուն պահում են «Արմավիր» ՔԿՀ-ում՝ այլ խցակիցների հետ. Դիտորդների խումբը ահասարսաուռ մանրամասներ է հայտնել բանտ կատարած այցից «Հանցագործ Փաշինյա՛ն, հենց դու ես երեխուս սպшնողը». սևազգեստ մայրերը ծեծում են Կառավարության դռները Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, իսկ գիշերը՝ 8-10 աստիճանով Լուր՝ գիտության աշխարհից. Տիգրան Արզաքանցյանը կզբաղեցնի «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Հրատապ ասուլիս՝ ներկայացվում են Դավիթ Համբարձումյանի քրգործով առկա մտահոգությունները Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Ներկայացված նախագիծը խոտան է, ի լրումն՝ ստացվում է, որ հայկական պետություն չի եղել. նոր է ՀՀ-ն հիմնադրվում. Վարդան Պողոսյան «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն Կիպրոսի Սահմանադրությունը տարածքային հավակնություններ չուներ, բայց դա չխանգարեց Թուրքիային․ Դանիելյան Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Եթե սահմանադրական այս փոփոխություններն ընդունվեն, Եվրամիությունը Հայաստանին պարզապես մերժելու է. Արմեն Աշոտյան Փաշինյանը սայթաքեց, «կաղ բադիկ» դարձավ, ՔՊ-ում անհանգստացած են․ Հակոբյան Կորեայի ձորի ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ Բաքուն տապալել է Մոսկվայում «Մnնթե» ֆիլմի ցուցադրությունը Կամ Հայաստանի անկախության կողմնակից ես, կամ վիլայեթացման. Շարմազանով

Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան

Իշխանություններն արհեստականորեն խոչընդոտում են Վաղարշապատում «Թումո» ծրագրով կրթական կենտրոնի կառուցումը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը։

-Տեր Եսայի, այս օրերին ընթանում է Հայաստանի 2028 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի քվեարկությունը, որտեղ Վաղարշապատ քաղաքը ևս հավակնում է ստանալ այդ տիտղոսը։ Այսինքն Վաղարշապատը փորձում է ներկայանալ որպես երիտասարդության համար բաց ու զարգացող քաղաք, մինչդեռ 2500 պատանու համար նախատեսված «Թումո» ծրագրով կրթական կենտրոնի կառուցումը տարիներով մնում է կանգնած։ Ինչպե՞ս է ստացվում, որ «երիտասարդական մայրաքաղաք» դառնալու հավակնություն ունեցող համայնքում փաստացի արգելափակվում է երիտասարդական կրթական ծրագիրը։

-Այո, իշխանություններն արհեստականորեն խոչընդոտում են Վաղարշապատում «Թումո» ծրագրով կրթական կենտրոնի կառուցումը, ինչի մասին բազմիցս խոսել ենք։ Նախատեսվող «Թումո» ծրագրով կրթական կենտրոնը կարող է 2500 պատանու հնարավորություն տալ ստանալու արդիական գիտելիքներ և ձեռք բերելու գործնական հմտություններ։

Նախագծման աշխատանքները վաղուց ավարտվել են, շինարարական ընկերությունն ընտրված է։ Կենտրոնի կառուցման և պահպանության ֆինանսական միջոցներն առկա են։ Սակայն դեռևս 2022 թվականին՝ նախագծի համաձայնեցման փուլում, կենտրոնի կառուցումը բախվել է խոչընդոտների։

Կրթական կենտրոնի համար նախատեսված 4500 քմ տարածքում գտնվող 13 բնակելի շինությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ձեռք է բերել օրենքով սահմանված կարգով՝ գրանցելով դրանց նկատմամբ սեփականության իրավունքը։

Հետագայում՝ կառուցվելիք կրթական համալիրի նախագիծը կադաստրային քարտեզի հետ համադրելիս, պարզվել է, որ նախատեսված տարածքն ընդգրկում է նաև Մայր Աթոռի պարսպից ներս գտնվող 384 քմ բակային տարածքը և դրան կից փակուղային փողոցի որոշ հատվածը, որը գտնվում է պարսպից դուրս։ Հենց այդ տարածքների նկատմամբ Մայր Աթոռի սեփականության իրավունքը թյուրիմացաբար չի գրանցվել։

Նշված տարածքները փաստացի օգտագործվել են շինությունների նախկին սեփականատերերի կողմից, սակայն վերջիններիս սեփականությունը չեն հանդիսացել։ Ուստի շինությունների ձեռքբերման արդյունքում այդ հողակտորների նկատմամբ սեփականության իրավունքը չի փոխանցվել Մայր Աթոռին։ Գնման պահին Մայր Աթոռը տեղեկացված չի եղել այս հանգամանքի մասին՝ համարելով, որ սեփականության իրավունքով ձեռք է բերել կրթական կենտրոնի համար պահանջվող ամբողջ տարածքը։

Խնդիրը լուծելու նպատակով Մայր Աթոռը դիմել է Վաղարշապատ համայնքին։ 2025 թվականի հոկտեմբերի 6-ին համայնքի ավագանին միաձայն որոշել է Դարբինյան փողոցում գտնվող 736 քմ հողամասն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել Հայ Առաքելական Եկեղեցուն։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Էջմիածնի նոտարական գրասենյակում կնքվել է տարածքի նվիրատվության պայմանագիրը։ Սակայն գործընթացը կանգ է առել անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման փուլում․ Կադաստրի կոմիտեն վարույթը կասեցրել է Վաղարշապատ համայնքի ներկայացրած գրության հիման վրա։

Իրավիճակն ավելի է բարդացել 2026 թվականի մարտի 25-ին ընդունված հողային օրենսդրության փոփոխությունների հետևանքով, որոնցով սահմանափակվել է Եկեղեցուն սեփականության իրավունքով հողատարածքների անհատույց տրամադրումը։ Ստեղծված պայմաններում Մայր Աթոռը պատրաստակամություն է հայտնել գնելու խնդրո առարկա տարածքը։ Սակայն Մայր Աթոռի դիմումը մինչ օրս անպատասխան է մնացել։

Ցավոք այս պատմության մեջ ամենամեծ գինը վճարում են երեխաներն ու նրանց ընտանիքները։ Տարածքը, որը կարող էր 2500 պատանու համար դառնալ ժամանակակից կրթության և տեխնոլոգիաների միջավայր, շարունակում է մնալ ամայի։

-Այս ֆոնին լարվածություն է նկատվում նաև Վաղարշապատի համայնքապետարանի և Մայր Աթոռի միջև՝ կապված գույքահարկի և հարկային պարտավորությունների վերաբերյալ համայնքի ղեկավարի վերջին հայտարարությունների հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակն ու հնչեցված պահանջները։

-Վաղարշապատ համայնքի ղեկավարի հրապարակած պարզաբանումը շրջանցում է խնդրի առանցքային հանգամանքը․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ սկզբնապես առաջադրված 118.397.492 դրամի հարկային անհիմն պահանջն 70.846.143 ՀՀ դրամով նվազեցվել է վարչական վարույթի ընթացքում՝ Մայր Աթոռի ներկայացրած փաստարկների և ապացույցների հիման վրա։

Համայնքապետի պարզաբանման մեջ այդ ամենը ներկայացվում է որպես համայնքապետարանի ուսումնասիրության և օրինականության պահպանման հետևանք՝ լռության մատնելով Մայր Աթոռի ներկայացրած ծանրակշիռ փաստարկների ու ապացույցների դերը։ Մայր Աթոռի ներկայացրած առարկությունների արդյունքում սխալ հաշվարկով սահմանված հարկի և դրանից բխող տույժերի պահանջից հրաժարվելը համայնքապետարանի բարեխիղճ աշխատանքի արտահայտություն չէ, ոչ էլ հարկ վճարողին որպես բարի կամքի դրսևորում արված զիջում, այլ՝ օրենքի պահանջի կատարում։ Սեփական հաշվարկների և ընդունած որոշման չհիմնավորված պատասխանատվությունը պետք չէ մեղսագրել Եկեղեցուն։

Համայնքի ղեկավարն ինքն է ընդունում, որ ավելի քան 70 մլն․ ՀՀ դրամի պահանջը վերաբերել է հարկային արտոնության ենթակա 11 գույքերի, սակայն չի բացատրում՝ ինչո՞ւ էին այդ գույքերի համար ի սկզբանե հարկ և տույժեր հաշվարկվել, և ինչո՞ւ էր պահանջի անհիմն լինելն ընդունվել միայն Մայր Աթոռի առարկությունների ու ապացույցների ներկայացումից հետո։

Պահպանված 47.551.349 ՀՀ դրամի պահանջի վերաբերյալ ևս Մայր Աթոռը ներկայացրել է առարկություններ՝ հարկային արտոնության ենթակա գույքերի ներառման, միավորված գույքերի կրկնակի հաշվառման, հարկման ժամանակաշրջանների և տույժերի հաշվարկի անհամապատասխանությունների առնչամբ։ Գանձման որոշումը վիճարկվել է վարչական դատարանում։ Ուստի այդ գումարը որպես Մայր Աթոռի հաստատված և անվիճելի պարտք ներկայացնելը չի համապատասխանում իրականությանը և մոլորեցնում է հանրությանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի խուսափում օրենքով սահմանված որևէ հարկային պարտավորությունից, բայց վճռական է պաշտպանելու իր իրավունքները։ Անընդունելի է օրենքով նախատեսված արտոնություններից օգտվելը կամ հարկային անհիմն պահանջը դատարանում վիճարկելը որակել որպես հարկերից խուսափելու դրսևորում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>