Փաշինյանի կողմնակիցները «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումն են անցկացնում․ 60 ներկայացուցիչ է մասնակցում
Մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը, որն այս անգամ անցկացվում է Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում է «Հայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը:
Ընդհանուր առմամբ, հանդիպմանը մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի «քաղաքացիական հասարակությունների» 60 ներկայացուցիչ։
Թերևս ավելի կոռեկտ կլինի ասել, որ մասնակցում են Փաշինյանի ու Ալիևի «երկրպագուները»: Վերջիններս, այսինքն՝ «Ադրբեջանի քաղհասարակության» ներկայացուցիչները այսօր ժամանել են Հայաստան։

