Երևանի խելահեղ կառուցապատման շինաղբն անխնա լցվում է Կորեայի ձոր. Մանուկ Սուքիասյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նկատում է. «Կորեայի ձորում փլուզման վտանգ կա, երթևեկությունը դադարեցված է։ Ինչո՞ւ, մի պարզ պատճառով. Երևանի խելահեղ կառուցապատման շինաղբն անխնա լցվում է Կորեայի ձոր։ Իսկ քաղաքապետարանը, պատշաճ հսկողության և կանխարգելման փոխարեն, զբաղված է համերգներ կազմակերպելով»։

