Լուր՝ գիտության աշխարհից. Տիգրան Արզաքանցյանը կզբաղեցնի «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը
ԱԺ նախկին պատգամավոր, սկանդալային պատմություններով հայտնի գործիչ, գործարար Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ հանրությանը որպես «Մերգելյան ինստիտուտ» հայտնի գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով։
«1956 թվականին հիմնադրված ինստիտուտն այս տարի նշում է իր 70-ամյակը։ Տասնամյակներ շարունակ այն կարևոր դեր է ունեցել Հայաստանի գիտատեխնոլոգիական ներուժի ձևավորման և զարգացման գործում՝ լինելով խորհրդային տարիների առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկը։
Ինձ համար հատկապես խորհրդանշական է ինստիտուտի ղեկավարումը ստանձնել հենց հոբելյանական տարում։ Սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու հարուստ գիտական ժառանգությունը և ստեղծելու զարգացման նոր հնարավորություններ։
Առաջնահերթ եմ համարում ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։
Առջևում մեծ և պատասխանատու աշխատանք կա»,-գրել է նա։
--
Պետք է ընդգծել, որ սա վերջին տասնամյակներում ամենաճիշտ կադրային որոշումն է, ամենաճիշտ նշանակումը, վերջապես կարող ենք ասել՝ մարդն իր տեղում է:
Սպասում ենք «ջոնի բռջոնին» Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ղեկավար, իսկ հեքիմ Վ.-ին՝ առողջապահության նախարար նշանակելու մասին լուրերին:

