Հրատապ ասուլիս՝ ներկայացվում են Դավիթ Համբարձումյանի քրգործով առկա մտահոգությունները
Մասիսի նախկին քաղաքապետ, համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանն ու նրա փաստաբաննեը հրավիրել են հրատապ ասուլիս՝ ներկայացնելու Դավիթ Համբարձումյանի քրեական գործով առկա մտահոգությունները։
«Ստացել ենք ՀՀ վճռաբեկ դատարանի ծանուցումն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանության կողմի վճռաբեկ բողոքների քննության արդյունքում կայացված որոշումը հրապարակվելու է սույն թվականի նոյեմբերի 27-ին։ Հատկանշական է, որ վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել ս.թ. հոկտեմբերի 19-ին: Գրեթե տասը տարվա փաստաբանական գործունեության ընթացքում չեմ հանդիպել դեպքի, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները քննության առնվեն նման ՌԵԱԿՏԻՎ արագությամբ։
Մտահոգիչ է այն , որ որոշումը հրապարակվելու է Մասիս համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ»,-մինչ ասուլիսը մանրամասներ էր հայտնել նրա փաստաբան Գայանե Պապոյանը։
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։
Աղբյուրը` Panorama.am

