Կամ Հայաստանի անկախության կողմնակից ես, կամ վիլայեթացման. Շարմազանով Ընդդիմադիր Գևորգ Ստեփանյանի կոնկրետ առաջարկությունը Ավինյանի ներկայացուցչին Քաղաքական այս հետապնդումների պայմաններում ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի նկատմամբ
Հրատապ ասուլիս՝ ներկայացվում են Դավիթ Համբարձումյանի քրգործով առկա մտահոգությունները Ներկայացված նախագիծը խոտան է, ի լրումն՝ ստացվում է, որ հայկական պետություն չի եղել. նոր է ՀՀ-ն հիմնադրվում. Վարդան Պողոսյան Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը Պեսկով. Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Փաշինյանն,  Ալիևն ու Էրդողանը ներկայացրել են սեփական պատկերացումները, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի պետության բովանդակությունը Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին Մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը․ ընդդիմադիր համախմբման հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան Պատերազմ Արցախում
Լուր՝ գիտության աշխարհից. Տիգրան Արզաքանցյանը կզբաղեցնի «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Հրատապ ասուլիս՝ ներկայացվում են Դավիթ Համբարձումյանի քրգործով առկա մտահոգությունները Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Ներկայացված նախագիծը խոտան է, ի լրումն՝ ստացվում է, որ հայկական պետություն չի եղել. նոր է ՀՀ-ն հիմնադրվում. Վարդան Պողոսյան «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն Կիպրոսի Սահմանադրությունը տարածքային հավակնություններ չուներ, բայց դա չխանգարեց Թուրքիային․ Դանիելյան Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Եթե սահմանադրական այս փոփոխություններն ընդունվեն, Եվրամիությունը Հայաստանին պարզապես մերժելու է. Արմեն Աշոտյան Փաշինյանը սայթաքեց, «կաղ բադիկ» դարձավ, ՔՊ-ում անհանգստացած են․ Հակոբյան Կորեայի ձորի ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ Բաքուն տապալել է Մոսկվայում «Մnնթե» ֆիլմի ցուցադրությունը Կամ Հայաստանի անկախության կողմնակից ես, կամ վիլայեթացման. Շարմազանով Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին Սահմանադրության նախագծի բովանդակությունը օրակարգ մի՛ սարքեք. Արմեն Աշոտյան Չեմ բացառում, որ կգրոհի ԱԺ-ի վրա. Արթուր Խաչատրյան Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ նրանց թվում ՀՀ քաղաքացիներ կան Արթուր Դանիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվեց Պեսկով. Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան Տնային կալանքից կալանքի ռեժիմ տանելը բացառիկ է, բայց Կարապետյանի նկատմամբ կիրառվեց. Վարդևանյան Այդ հայտարարությունները շրջադարձային երևույթներ են, դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ. Լևոն Տեր-Պետրոսյան Մեկ տարի առաջ, այս օրը... Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Նարեկ Մկրտչյանի հանդիպումների «հերոսների» զգալի մեծամասնությունը Իսրայելի «երդվյալներ» են. Քաղաքական վերլուծաբան Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորցրել են․ Հովհաննես Խուդոյան «Իրավունք». Իշխանության ներսում ևս մտահոգների պակաս չկա. «Բա մեր վերջն ի՞նչ է լինելու» Գագիկ Ծառուկյանն իր 70-ամյակը դիմավորում է բանտում

Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Այս օրերին խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների պաշտոնական ներկայացուցիչներն առավել քան պարզորոշ ու, նկատենք՝ ոչ մեկ անգամ, հայտարարեցին, որ Փաշինյանի ներկայացրած, իրենց բնորոշմամբ՝ «ալիևյան սահմանադրության» նախագծով հանրաքվե անելուն դեմ են: Այսինքն, ներկայացված նախագիծը հանրաքվեի դնելու որոշում չի կարող ընդունվել: Երեկ ևս ընդդիմադիր համախմբումը նույնաբովանդակ հայտարարություն արեց՝ մերժելով ներկայացված նախագիծը և աջակցություն հայտնելով խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշմանը:

Բնականաբար, նման պայմաններում ավելորդ ու անիմաստ բան է ներկայացված նախագծի խնդրահարույց բովանդակության քննարկումը, դրա շուրջ բանավեճերի ծավալումը: Առավել ևս, որ ընդդիմադիրները չափազանց պարզ ու հստակ հայտարարել են, թե ինչու են դեմ. Սահմանադրության ներկայացված փոփոխությունը կամ «նոր Սահմանադրության» նախագիծը արտաքին պարտադրանք է, կոնկրետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նվաստացուցիչ պարտադրանքն է: Զգացմունքների հարց չէ. «նվաստացուցիչ», քանի որ Հայաստանին հարկադրում են հրաժարվել... անկախ պետականության հռչակման հիմնարար ակտից՝ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրից, այն հայտարարել առոչինչ:

Այն, որ, այսպես կոչված, փոփոխությունների նպատակը դա է, չթաքցրեց նաև անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ իր «սահմանադրական» ուղերձում մասնավորապես ընդգծելով, թե «սա, այո՛, հրաժարում է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի, այսինքն՝ կոնֆլիկտի տրամաբանությունից»: Պարզ ասենք. եթե թողնենք Փաշինյանին, նա կհայտարարի, թե Անկախության հռչակագիրը անկախություն չունենալու մասին է: Նա նման մի բան արդեն ասել է, ի շարս այլ՝ կանխամտածված շփոթախոսությունների...

Հատկանշական է, որ ինչպես Փաշինյանի, այնպես էլ Ալիևի, նրա ներկայացուցիչների, նաև թուրքական «ջոջերի» խոսքերը համահունչ են: Վերջերս այն աստիճանի համահունչ, որ նույնիսկ դժվար կլիներ պարզել, թե ով է ում ասածները կրկնում, եթե հանրահայտ չլիներ, որ Անկախության հռչակագրից հրաժարվելն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը (կամ ուրանալը) ադրբեջանական և թուրքական պահանջներ են:

Ի՞նչ են ասում Ալիևը, Փաշինյանը, Քըլըչը և մյուսները: Ասում են, թե Հայաստանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ հարևաններից (ի մասնավորի՝ Ադրբեջանից ու Թուրքիայից): Շատ պարզ հարց. գործող Սահմանադրության մեջ արդյոք կա՞ տարածքային պահանջ որևէ հարևան երկրի նկատմամբ: Շատ պարզ ու ակնհայտ պատասխան. ո՛չ, ոչ մի նման պահանջ Հայաստանի որևէ հարևան պետության նկատմամբ չկա: Ի դեպ, հիշեցնենք, որ հենց Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, նրա իսկ վերահսկողության տակ գտնվող Սահմանադրական դատարանը հատուկ քննել է այդ հարցը ու կատարել նույն ակնհայտ եզրակացությունը (իրավական մեկնաբանությունը). գործող Սահմանադրության մեջ որևէ հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա (խոսքը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը քննելիս ՍԴ-ի կայացրած որոշման մասին է):

Բայց Ալիևը, Փաշինյանն ու էրդողանենք ասում են, թե, չէ՜, գիտե՞ք, Հայաստանի անկախության հռչակագրին է հղում արվում Սահմանադրության նախաբանում:

Լավ, այդ դեպքում ևս մեկ շատ պարզ հարց. Հայաստանի Անկախության հռչակագրում որևէ երկրից որևէ տարածքային պահանջ կա՞:

Ուզում եք՝ խոշորացույցով նայեք, ուզում եք՝ մանրադիտակով, բայց տառացի վերլուծությամբ՝ 1990 թվականի Հայաստանի Անկախության մասին հռչակագրում բառացիորեն ձևակերպված «տարածքային պահանջ» կամ որևէ հարևան երկրի տարածք նվաճելու պահանջ, նպատակ կամ ցանկություն չկա, արտացոլված չէ:

Ի՞նչ կա Հռչակագրի տեքստում. պրեամբուլայում (ներածականում) նշվում է, որ Գերագույն խորհուրդը հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը՝ «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա»:

Իսկ արդեն բուն հռչակագրի 11-րդ կետում գրված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Իրավական տեսանկյունից այս ձևակերպումները տարածքային պահանջներ չեն։ Առաջինը վերաբերում է ԽՍՀՄ ներսում երկու հայկական միավորների ինքնորոշման իրավունքի իրացմանը (երբ դեռ գոյություն չունեին անկախ Ադրբեջան և անկախ Հայաստան պետությունները), ավելին, պրեամբուլայում 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշման հիշատակումը հռչակման պատմաքաղաքական նախադրյալ ու հիմնավորում է:

Դա պահանջ չէ: Ու չի կարող մեկնաբանվել որպես պահանջ:

Իսկ երկրորդը՝ Արևմտյան Հայաստան պատմաաշխարհագրական եզրույթի գործածությունը հստակեցնում է, թե աշխարհագրորեն որտեղ և ում դեմ է իրականացվել ցեղասպանության ոճրագործությունը: Բայց էլի՝ ոչ մի տարածքային պահանջ:

Փաստերը սրանք են, այլ ոչ թե այս կամ այն գործչի, մանիպուլ յացիաների հակված կամ չհակված, կրքոտ կամ անկիրք հռետորի ասածը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ուղերձում նշում է, թե նախկինները «Մեծ Հայաստանի» մասին էին ճոռոմաբանում, իբր տարածքային պահանջներ էին դնում, այս, այն:

Հիշեցնենք չոր փաստը. ՀՀ որևէ նախագահ, վարչապետ կամ արտգործնախարար երբևէ որևէ միջազգային կամ ներքին հարթակում պետական քաղաքականության մակարդակով չի առաջադրել «Մեծ Հայքը» կամ պատմական Հայաստանի սահմանները վերականգնելու օրակարգ: Հիշեցնենք. Թուրքիայի հետ չեղած հարաբերությունների համատեքստում բոլոր երեք նախագահների պաշտոնական մոտեցումը հիմնականում նույնն է եղել. Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց նախապայմանների: Ավելին, ՀՀ որևէ ղեկավար Թուրքիային տարածքային պահանջներ չի ներկայացրել:

Ուրեմն ինչի՞ մասին է խոսում ՔՊ ղեկավարը, որ, ի տարբերություն նախորդ իշխանությունների, մեծ հավեսով կատարում է ոչ միայն Թուրքիայի, այլև՝ Բաքվի առաջադրած նախապայմանները:

Ամփոփենք. իրավական կամ, եթե կուզեք՝ փորձագիտական տեսանկյունից պատկերը հստակ է. բուն Սահմանադրության տեքստում (հոդվածներում) տարածքային պահանջ չկա, Անկախության հռչակագրում հստակ ձևակերպված տարածքային պահանջ չկա:

Հիմնական հարցը հենց այստեղ է թաղված. Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը ջնջելը նշանակում է առոչինչ հայտարարել պետության հիմնադրման մասին հիմնարար ակտը:

Չասենք, թե դա ինչ է նշանակում, բայց հարց կա՝ հանուն ինչի՞...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>