Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նկատում է. «Երևանի 2027թ. բյուջեի նախագծով, հիմնականում դրույքաչափերի ավելացմամբ ( 0,3-ից մինչեւ 0,7 գործակցով ) պայմանավորված, նախատեսվում է 2026-ի համեմատ 2027-ին հավաքել
Ոգելից, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի վաճառքի թույլտվություններ - 683,724.0 (մլն), աճը՝ 114,82 %
Արտաքին գովազդի թույլտվություն 598,150.0 (մլն), աճը՝ 49.99 %
Հանրային սննդի թույլտվություն՝ 636,125.0 (մլն) դրամ, աճը՝ 159,01 %
Այս 3 կետերի թանկացումն ազդելու է սրճարանների ու ռեստորանների գնացուցակի վրա։
Նոր շենքերի եւ ոչ հիմնական շինությունների թույլտվություններ՝ 13,142,081.1 (մլրդ), աճը՝ 30,39 %
Նաև այս տուրքի ավելացումն է նպաստում անշարժ գույգի գնի աճին։
Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը։ Ավելի’ն վճարեք հանուն նոր Սահմանատրության եւ «խաղաղության»»։

