Տնային կալանքից կալանքի ռեժիմ տանելը բացառիկ է, բայց Կարապետյանի նկատմամբ կիրառվեց. Վարդևանյան
«Որոշ մանրամասներ, իհարկե դիվանագիտական էթիկայից ելնելով չեմ հանրայնացնի, բայց ասեմ, որ այս անգամ ձևաչափի շրջանակներում ես նույնիսկ առաջարկ հնչեցրեցի, որ եթե ապօրինի կալանքների վերաբերյալ, քաղաքական հետապնդումների վերաբերյալ կամ ինչպես ԵԽԽՎ-ն իր զեկույցում արձանագրել էր սելեկտիվ հետապնդումների վերաբերյալ որևէ մի հարց կլինի, ես կարող եմ դրանց պատասխանել»,-անդրադառնալով Հայաստանում եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպման վերաբերյալ հարցին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Աժ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ այսօր Հայաստանի ընդդիմադիր երեք առաջնորդներ ապօրինի քաղաքական շահագրգռվածությամբ են կալանավորված։
ԱԺ փոխխոսնակը տեղեկացրեց, որ հանդիպմանը իր պատրաստակամությունն է հայտնել քաղբանտարկյալների վերաբերյալ հարցերին պատասխանել, բայց որևէ հարց չի հնչել այդ մասով։
«Ես ոչ թե կատեգորիկ պնդում եմ անում այն մասին, որ վստահաբար չկա որևէ մի հակափաստարկ, այլ եղելությունն եմ ներկայացնում: Որպես իրավաբան չի կարող որևէ մեկ այլ իրավաբան ինձ մեկ հակափաստարկ բերի, թե ինչու այդ գործերով չէր կարող այլ խափանման միջոց կիրառվել:
Ես ասեմ նաև, որ կալանքի հետ կապված ես բավականաչափ փորձում եմ հետևողական լինել և վիճակագրական տվյալներ եմ ուզում ձեզ ներկայացնել: Ուրեմն, 2026 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում եղել են շուրջ 1400 կալանավորներ, իսկ տնային կալանքի կիրառման վիճակագրությունը կազմել է շուրջ 800: 2026 թվականի նոյեմբերի դրությամբ վիճակագրությունը հետևյալն է. Կալանքի թվերը կազմում են շուրջ 1600, իսկ տնային կալանքը շուրջ 900»,- ներկայացրեց վարդևանյանը:
Նա նշեց, որ ՀՀ օրենսդրության և մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, Եվրամիության անդամ երկրների և այդ կառույցի ընդունած չափորոշիչների համաձայն կալանքը բացառիկ խափանման միջոց է:
«Հայաստանի վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն բացառիկ խափանման միջոց չէ, այլ ամենատարածված խափանման միջոցն է: Սա աբսուրդ է»,-սաց Վարդևանյանը և մեկնաբանելով նման շեղումը՝ հավելեց. «Դրա պատճառը քաղաքական շահագրգռվածություննն է, կալանքը որպես քաղաքական զենք օգտագործելու նպատակով, վախի մթնոլորտ տարածելու նպատակով, ուրիշ բացատրություն չկա, որովհետև պետք է պարզապես վիճակագրությունը հակառակ տրամաբանությամբ լիներ: Տնային կալանքը լիներ գերակայող, ոչ թե կալանքը, բայց Հայաստանում կալանքն է գերակայող:
Հիմա ես կարող եմ կոնկրետ մի ժամանակագրային փաստական տվյալ հրապարակել. Սամվել Կարապետյանը գտնվում էր տնային կալանքի պայմաններում 2026 թվականի հունվար ամսից: Նա տնային կալանքի պայմաններում էր գտնվում շարունակաբար: Հարց էր առաջանում ինչի այդ տնային կալանքը չի վերածվում և այլն, որովհետև դրա անհրաժեշտությունը այլևս չկար, բայց պահպանվում էր: Ի՞նչ է տեղի ունենում:
Նիկոլ Փաշինյանի հրապարակավ խոսակցությունը սահմանադրության ենթադրյալ հանրաքվեի հարցի վերաբերյալ: Շատ լավ կհիշեք նաև, որ այնտեղ մեջբերումներ էր արվում կնքահայրը ֆիլմից, որ կլինի առաջարկ, որից հնարավոր չէ հրաժարվել և այլն: Դրան հաջորդած ժամանակահատվածում, երբ Սամվել Կարապետյանը հրապարակավ հայտնեց իր դիրքորոշումը, որ միանշանակ մերժվելու է այդ առաջարկվող արդեն հանրությունն էլ տակել է ալիևյան սահմանադրության օրակարգը, դուք տեսաք դրան ինչ հաջորդեց Սամվել Կարապետյանի կալանքը: Տնային կալանքից կալանքի ռեժիմը դա բացառիկ, Դա ընդհանրապես գործնականում չի իրացվում, բայց Սամվել Կարապետյանի դեպքում իրացվեց և հետևաբար նաև բոլոր այս կալանքների դեպքերով կա կոնկրետ քաղաքական շահագրգռվածությունը, քաղաքական պատվերը»,-ասաց Վարդևանյանը:
Աղբյուրը` Panorama.am

