Քաղաքական այս հետապնդումների պայմաններում ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի նկատմամբ Սահմանադրության նախագիծն ինձ ուղարկել են, բայց ՔԿՀ-ն ինձ չի տվել, ասել են՝ արգելված է. Ռոբերտ Քոչարյան Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի
Փաշինյանն,  Ալիևն ու Էրդողանը ներկայացրել են սեփական պատկերացումները, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի պետության բովանդակությունը Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին Մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը․ ընդդիմադիր համախմբման հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան «Սահմանադրական աֆյոռա» Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Պատերազմ Արցախում
Փաշինյանն,  Ալիևն ու Էրդողանը ներկայացրել են սեփական պատկերացումները, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի պետության բովանդակությունը Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին «Հրապարակ»․ Ով է ուղեկցելու Փաշինյանին Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի Քաղաքական այս հետապնդումների պայմաններում ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի նկատմամբ Մնացել է իշխանության կոկորդին Մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը․ ընդդիմադիր համախմբման հայտարարությունը Իսկ Արցախի սրբավայրերի հետ ի՞նչ է լինելու. ուրացման գնով հնարավո՞ր է հասնել ճշմարիտ խաղաղության. Սամվել դպիր Որևէ դատավոր չի մասնակցել նոր Սահմանադրության նախագծի մշակման գործընթացին. հայտարարություն Մոտ մեկ ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել, սա նորմա՞լ է․ Ռոբերտ Քոչարյան Սահմանադրության նախագիծն ինձ ուղարկել են, բայց ՔԿՀ-ն ինձ չի տվել, ասել են՝ արգելված է. Ռոբերտ Քոչարյան «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան Ինձ թվում է իրավապահ համակարգում շնչելուց էլ են վերև զանգում, տեսնեն՝ շնչեն, թե արտաշնչեն․ Բագրատ Միկոյան «Սահմանադրական աֆյոռա» ՔՊ պետից առաջ, նրա փոխվարչապետ Գրիգորյան Մ.-ն մեկնել է իրենց կողմից այդքան չսիրելի Մոսկվա Ահազանգ ունենք, որ խոզերի անկման օջախ կա նաև Արտաշատում, ճշտում ենք. Հայկական խոզաբույծների միության նախագահ Ա՛յ սա արդեն իսկապես լուրջ է. չնայած, որ շնորհանդեսը բավականին ծիծաղելի էր. դուրս էին բերել ցեխի մեջ երկու տրակտոր ու մեկ բուլդոզեր. Արման Աբովյան Կրեմլում չեն վստահում Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտների մասին Աբսուրդ՝ դատարանում․ դատավորը Սոֆյա Հովսեփյանին պարտադրում է ապացուցել, որ ընդդիմությանն է ընտրել Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը․ «Ժողովուրդ» «Հանճարեղ օպերացիա... մի 10 օրվա մեջ մի 400 միլիարդ դրեցին գրպանները» Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Հրապարակ»․ Նախաբանն ալիևյան է, մնացածը՝ նիկոլական Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան

Փաշինյանն,  Ալիևն ու Էրդողանը ներկայացրել են սեփական պատկերացումները, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի պետության բովանդակությունը

Նոյեմբերի 23-ին  Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ,  և  նույն օրը ՀՀ արդարադատության նախարարությունը նոր սահմանադրության առաջին նախագիծը տեղադրեց հատուկ ստեղծված yourconstitution.am կայքում՝ հրավիրելով քաղաքացիներին ծանոթանալ տեքստին և ներկայացնել իրենց առաջարկությունները։ Իր ելույթում Փաշինյանը նոր սահմանադրության ընդունումը   կապեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, փաստացի խոստովանելով, որ փորձում է բավարարել Ալիևի պահանջը, որպեսզի կարողանա պահպանել նաև սեփական իշխանությունը:

Նոր սահմանադրության նախագծում,  կարմիր գծով անցնում է հենց այդ գաղափարը:

Եվ այսպես, փորձենք մանրամասն ներկայացնել, թե ինչ է առաջարկվում հայ հանրությանը այդ սահմանադրական նախագծով:

Սահմանադրության այս նախագիծը բաղկացած է 12 գլուխներից, որոնց մեջ ներարված է 89 հոդված:

Համեմատության համար նշենք, որ գործող սահմանադրությունը բաղկացած է 16 գլուխներից և 220 հոդվածներից:

Սակայն, ինչպես ասում են տարբերությունները, ոչ միայն ձևի, այլև բովանդակության մեջ են:

Նախ, ամենագլխավոր հարցն այն է, որ 1990 թվականի Անկախության հռչակագիրը չի հիշատակվում տեքստում՝ ո՛չ նախաբանում, ո՛չ էլ 12 գլուխների բաժանված 89 հոդվածներից որևէ մեկում։

Փաստացի, այս նոր նախագծով, Փաշինյանն ջրբաժան է կատարում վերջին 30 տարվա պատմության մեջ և փաստացի վերացնում է այն նպատակները, որոնք դրված էին 1988-ին բռնկված Ղարաբաղյան շարժումով:

Այս դրույթը հենց Ալիևի նախապայմանն էր՝ Հայաստանի հետ խաղաղ պայմանագիր կնքելու համար, որը Փաշինյանը կյանքի է կոչում:

Նշենք, որ գործող սահմանադրության մեջ գրված է հետևյալը.

«Հայ ժողովուրդը, հիմնվելով հայկական պետականության հիմնարար սկզբունքների և Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված ազգային նպատակների վրա, կատարելով իր ազատասեր նախնիների սրբազան ուխտը՝ վերականգնելու ինքնիշխան պետականությունը…»:

Նոր սահմանադրության նախագծում, հայ ժողովուրդը վերափոխվել է «Հայաստանի հանրապետության ժողովրդով», ինչը նշանակում է, որ այս երկիրը պատկանելու է այն ժողովրդին, որն ապրելու է այստեղ:

Տեքստում նաև ներկայացված է նաև նոր տերմին. «միջազգայնորեն ճանաչված տարածքում»:

Դրանով, ըստ Փաշինյանի, Ադրբեջանն ու Թուրքիան պիտի հավաստիանան, որ հայ ժողովուրդը ապագայում էլ չի հավակնելու ոչ Թուրքիայի, ոչ էլ Ադրբեջանի տարածքներին:

Ընդամենը երկու տարի առաջ, նույն Փաշինյանն նշում էր, որ ներկայիս Ադրբեջանի սահմանադրությաբն մեջ կա քողարկված տարածքային պահանջ Հայաստանի հանդեպ, քանի որ նրա նախաբանում, հղում էր արվում Ադրբեջանի 1918 թվականի սահմանադրությանը, որտեղ ներկայիս Հայաստանի զգալի մասը ճանաչվում էր Ադրբեջանի մաս:

Այսօր Փաշինյանը որևէ պահանջ չի ներկայացնում Ադրբեջանին, փոխարենը՝ միակողմանի կատարում է Ադրբեջանի պահանջը, դրանով իսկ ծիծաղելի վիճակում հայտնվելով միջազգային հանրության առջև:

Արտերկրում արդեն Փաշինյանի այս քայլը գնահատում են, որպես Հայաստանի պարտության ազդանշան:

Իսկ, ինչպես հայտնի է, ոչ ոք չի ուզում պարտվող կողմի հետ դաշնակից լինել:

Ավելին, գրեթե բոլոր երկրների հիմնական օրենքների առաջին մասը, սովորաբար վերաբերվում է երկրի ներքին օրենքներին:

Փաշինյանի այս նախագիծը, գրեթե միակն է Աշխարում, որ իր առաջին մասը վերաբերվում է Հայաստանի հարաբերություններին՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Ավելին, հաշվի առնելով նաև այն, որ այս նոր նախագծից հանվել է նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման դրույթը, կարող ենք պնդել, որ այս նախագիծը, առաջին հերթին, Փաշինյանը կոորդինացրել է, ոչ միայն Ալիևի, այլև Էրդողանի հետ:

Հենց դրանով է նաև պայմանավորված, որ սահմանադրության առաջին մասը, փաստացի վերաբերվել է այդ երկու երկրների հետ հարաբերություններին:

Փաստացի, Անկախության հռչակագիրը դառնում է շարքային թղթի կտոր, քանի որ չի լինում հղում իր վրա Սահմանադրության տեքստում:

Եթե ընդիմությունն, այս նոր սահմանադրական նախագիծը գնահատում է, որպես «ալիևյան նախագիծ», ապա Փաշինյանն այն բնութագրում է, որպես «Խաղաղության նախագիծ», որի արդյունքում, ըստ նրա կփոխվի նաև երկրի արտաքին քաղաքականության բովանդակությունը:

Այն է, Հայաստանը, ըստ Փաշինյանի, «ֆորպոստի» գաղափարից կհրաժարվի և կկարողանա հաստատել ամուր կապեր հարևանների հետ:

Բացի այդ, ըստ Փաշինյանի, պիտի փոփոխվի ոչ միայն Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում, այլև պետության բովանդակությունը երկրի ներսում:

Եթե գործող Սահմանադրությունն այն մասին է, որ հայ ժողովուրդը հիմնել է սեփական պետությունը, ապա փաշինյանական սահմանադրության մեջ, ոչ թե հայ ժողովուրդն է կերտել, այս Հայաստանում ապրող բնակչությունն է կերտել այս պետությունը:

Փաստացի, այդ տրամաբանությամբ, Հայաստանից դուրս ապրող հայերը այս պետության հետ չպիտի որևէ կապ ունենան:

Ավելին, Փաշինյանն  ուզում է, որ Հայաստանից շատ բացակայած քաղաքացիները զրկվեն քվեարկության իրավունքից:

Այս դրույթները փոփոխություններով վերանայելուց խուսափելու համար հեղինակները դրանք ներառել են անփոփոխ դրույթների ցանկում: 78-րդ հոդվածն արգելում է նախագծի առաջին չորս հոդվածներում փոփոխություններ կատարելը:

Փաստացի, Փաշինյանն այս նախգծով հռչակում է, այսպես կոչված «չորրորդ հանրապետությունը»:

Չորրորդ Հանրապետությունը, ըստ Փաշինյանի, տարբերվում է Երրորդից հակամարտության բացակայությամբ։ Երրորդը, նա պնդում է, ստեղծվել է հակամարտության համար, որտեղ ժողովրդի շահերը մղված են երկրորդ պլան, այստեղից էլ՝ արտագաղթը, որը թուլացրել է երկիրը։

Հենց այդ դրույթի հիման  վրա էլ, նա լեգիտիմացրել է ընդդիմության բոլոր լիդերների ձերբակալությունները:

Ըստ նրա, այդ լիդերները, ընդդիմության հետ միասին, երրորդ հանրապետության մնացուկներ են, որոնք խանգարում, որ Հայաստանում հաստատվի չորորդ հանրապետության կարգը, որը համաձայնեցված է Ալիևի և Էրդողանի հետ:

                                                            Եկեղեցու մասին

Նոր նախագծում, Փաշինյանն ռիսկ չի ատարել ընդհանրապես վերացնել եկեղեցու դերն ու նշանակությունը և պահպանվել է նրա հատուկ կարգավիճակը, որը հակասում է իր պատկերացումնեևրին, որ այս պետությունը ոչ թե հայ ժողովուրդինն է պատկանում, այլ այստեղ ապրող ժողովուրդին:

Եվ քանի որ այստեղ ապրող ժողովուրդի էթնիկ կազմը ժամանակի ընթացքում կարող է փոխվել, ապա տրամաբանական կլիներ, որպեսզի վերանար նաև եկեղեցու հատուկ դերակատարումը:

Սա ժամանակի հարց է, որը Փաշինյանն ու Ալիևը որոշել են դեռ պահպանել:

Մանավանդ, որ եկեղեցու դերն անփոփոխ հոդվածներին չի վերաբերվում:

                                 Պետական սիմվոլների փոփոխման մասին

Գործող սահմանադրությունը հստակ նկարագրում է դրոշը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, և զինանշանը, որը պատկերում է Արարատ լեռը՝ Նոյի տապանով և պատմական Հայաստանի  չորս թագավորությունների զինանշաններով։

Նախագծում այս նկարագրությունները չեն ներառվում։

16-րդ հոդվածը պարզապես անվանում է խորհրդանիշները՝ զինանշանը, դրոշը և օրհներգը։ Դրանց տեսքը և օրհներգը կորոշվեն առանձին օրենքով, և նման օրենքը կարող է ընդունվել կամ փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով։

Այստեղ էլ Փաշինյանը գնացել է զիջումների, համոզելով Էրդողանին, որ եթե այստեղից էլ հեռացվեր Արարատ լեռը ապա կարող էր ունենալ խնդիրներ:

Կարծում ենք, որ Էրդողանը ըմբռնումով կվերաբերվի Փաշինյանի այս որոշմանը:

                              Ի՞նչ է նախատեսել Փաշինյանն իր համար

Հայաստանը մնում է խորհրդարանական հանրապետություն։ Նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից յոթ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի, իսկ կառավարությունը ձևավորվում է խորհրդարանական մեծամասնությամբ։ Պահպանվել է նաև «կայուն մեծամասնության» ինստիտուտը։

Այս հարցում արդեն Փաշինյանն դավաճանել է իր 2018-ի խոստմանը՝ փոխել այդ դրույթը, ինչը ցույց է տալիս, որ նա նպատակ չի ունեցել և չունի, երկրում փոխել այն կառավարման մոդելը, որն իրեն հնարավորություն է տվել հասնել իշխանության, փողոցի միջոցով:

Սակայն նոր նախագծով,  վարչապետը հստակորեն նշվում է որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։ Գործող սահմանադրության համաձայն՝ վարչապետը դառնում է գերագույն գլխավոր հրամանատար միայն պատերազմի ժամանակ։

Այս քայլով Փաշինյանը փորձում է ամրապնդել իր աթոռը, որպեսզի երկիամստություն չլինի այս հարցում:

Ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել այն քաղաքացիները, ովքեր քվեարկությանը նախորդող երկու տարիների ընթացքում առնվազն մեկ տարի ապրել են Հայաստանում: Գործող 48-րդ հոդվածը նման պահանջ չի ներառում: Զանգվածային աշխատանքային միգրացիա և հայկական անձնագրերով մեծ սփյուռք ունեցող երկրի համար սա էական խոչընդոտ է ստեղծում: Խորհրդարանականների համար չափանիշը բարձրացվել է՝ հինգ տարի ՀՀ քաղաքացիություն և հինգ տարի երկրում մշտական ​​բնակություն՝ ներկայիս չորսի փոխարեն:

                                                Կուսակցությունների մասին

Օրինագիծը խստացնում է քաղաքական կուսակցությունների համար պահանջները։ Նրանք կկարողանան ֆինանսավորել դրանք միայն քաղաքացիների նվիրատվությունների և պետական ​​բյուջեի միջոցով։ Սահմանադրական դատարանը կկարողանա արգելել կուսակցությունը, եթե այն կոչ է անում բռնի կերպով տապալել ռեժիմը կամ հրաժարվել պետական ​​անկախությունից, հրահրում է էթնիկ կամ կրոնական ատելություն, կիրառում է բռնություն, խաթարում է ընտրողների կամքի ազատ դրսևորումը կամ ֆինանսավորում է ստացել օտարերկրյա աղբյուրից։

Հասկանալի է, որ ներկայիս պայմաններում, ցանկացած կուսակցություն հնարավոր կլինի արգելել՝ այդ հոդվածներից մեկը կիրառելով:

Փաստացի, այս նախագծով, Փաշինյանը  փորձում է սեփական կուսակցության մենաշնորհ ձևավորել, ինչպես որ այդ դերը կատարում էր ԽՍՀՄ-ում կոմկուսը:

Դա նշանակում է, որ Փաշինյանն փորձում է Հայաստանը ավտորիտար համակարգից անցում կատարել տոտալիտար համակարգի, ինչպիսին որ կային նախկին Արևելյան Եվրոպայի երկրների կոմունիստական կարգերում:

Լեհաստանում, Հունգարիայում, կային տարբեր կուսակցություններ, սակայն իշխող կոմկուսը (տարբեր երկրներում, տարբեր ձևերով էին կոչվում) ուներ գերակա դեր:

 Դատական համակարգը փաստացի կկորցնի իր անկախությունը նույնիսկ դե-յուրե

Նախագիծը նաև հարված է հասցնում գործող դատական ​​համակարգին։ Գործող սահմանադրությունը, իր ելույթում նշել է Փաշինյանը, պաշտպանում է, իբր,  «քրեաօլիգարխիկ» արդարադատության համակարգը, և նոր տեքստը պետք է «ազատի»  դատարանները «օլիգարխիայի ազդեցությունից»։

Նույն անցումային դրույթների 85-րդ հոդվածը նախատեսում է գործող դատավորների միանվագ վերահավաստագրում սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում։

Վերանայումը կվերաբերի Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների և առաջին ատյանի դատարանների դատավորներին, ինչպես նաև Բարձրագույն դատական ​​խորհրդի այն անդամներին, ովքեր իրենք դատավոր չեն։

Փաշինյանը խնայել է միայն   Սահմանադրական դատարանի դատավորներին։ Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից վերանայման ենթակա դատավորները կշարունակեն ծառայել որպես գործող դատավորներ։

 Հինգ անդամից բաղկացած հանձնաժողովը կընտրվի խորհրդարանի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ. երկուսին՝ նախագահի, երկուսին՝ օմբուդսմենի և մեկին՝ կառավարության կողմից։ Նրա եզրակացությունները չեն կարող բողոքարկվել սովորական դատարանում։ Դատավորը կարող է իր չնշանակումը վիճարկել միայն Սահմանադրական դատարանում։

Փաստացի, Փաշինյանը  ցանկանում է դե-յուրե Հայաստանում վերացնել դատավորների անկախությունը և Հայաստանում բացահայտորեն հիմնել տոտալտար կարգեր, ինչպես կային ԽՍՀՄ-ի ժամանակներում:

Եվ դա Փաշինյանը ցանկանում է կյանքի կոչել 21 դարում:

Բարձրագույն դատական ​​խորհրդի՝ դատավորների թեկնածուներ ընտրող, նրանց նշանակման համար առաջադրող և նրանց կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումներ կայացնելու մարմինը ձևավորելու կարգը նույնպես փոխվում է։ Ներկայումս դատավորների կեսն ընտրվում է դատավորների ընդհանուր ժողովի կողմից, իսկ մյուս կեսը՝ խորհրդարանի կողմից։ Նախագծի համաձայն՝ բոլոր տասը անդամները կընտրվեն խորհրդարանի կողմից՝ ձայների երեք հինգերորդով, իսկ դատավորները պարզապես թեկնածուներ կառաջարկեն իրենց շարքերից։ Սահմանադրական դատարանի դատավորներ, գլխավոր դատախազ և օմբուդսմեն ընտրելիս նախագիծը նախատեսում է երկրորդ փուլ. եթե թեկնածուն չի կարողանում հավաքել ձայների երեք հինգերորդը, երկրորդ փուլում բավարար է պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Սա նոր զարգացում է Սահմանադրական դատարանի համար. ներկայումս դատավորը չի կարող ընտրվել առանց ձայների երեք հինգերորդի։

 Պարզ ասած՝ իշխող կուսակցությունը կկարողանա իր թեկնածուներին առաջադրել առանց ընդդիմության։

Մնում էր միայն, որ Փաշինյանն  այս նախագծում նշեր, որ բոլոր դատավորները պիտի նախապես դառնային ՔՊ անդամներ, ինչպես որ այդ պրակտիկան կար ԽՍՀՄ-ի ժամանակ:

                    Սահմանդրական նախագծի աշխարհաքաղաքական դրույթները

Եվրամիությանը միանալու համար անհրաժեշտ է հանրաքվե, մինչդեռ ԵԱՏՄ-ից  դուրս գալու համար անհրաժեշտ է կառավարության առաջարկ և խորհրդարանական քվեարկություն։ Սակայն դուրս գալը անհապաղ չի լինի. ԵԱՏՄ պայմանագրի 118-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը պետք է գրավոր ծանուցում ուղարկի ավանդապահին, և անդամակցությունը դադարեցվում է դրա ստացումից 12 ամիս անց։

Ստացվում է, որ Փաշինյանը կկարողանա, առանց քաղաքացիների կարծքը հաշվի առնելու, երկիրը դուրս բերել ԵԱՏՄ-ի կազմից, իսկ հետո նոր հանրաքվեի արդյունքում որոշվի.  քաղաքացիները համաձա՞յն են նոր միության մտնեն, թե՝ ոչ:

Փաստացի, Փաշինյանը որոշել է սահմանադրական դրույթ դարձնել Ռուսաստանի հետ կապերի խզումը, սակայն ԵՄ-ի կազմի մեջ մտնելու պաստասխանատվությունը փորձում է դնել նույն ժողովուրդի վրա, որպեսզի դրա հետևանքների համար անձամբ պատասխանատվություն չկրի:

Վերջում, կարող ենք արձանագրել հետևյալը:

Սա ոչ թե Հայաստանի և հայ ժողովուրդի, այլ Փաշինյանի աթոռի պահպանման և Էրդողանի և Ալիևի շահերի համար նախագիծ է, որով պիտի ծավալվի Հայաստանի պետականության ապամոնտաժման գործընթացը:

Նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանին պետք չէ խաղաղություն:

Իհարկե, այդպես չէ:

Հենց Հայաստանին է առաջին հերթին անհրաժեշտ խաղաղություն, որպեսզի երկիրը կարողանա դուրս գալ այս վտանգավոր իրավիճակից:

Սակայն եթե այդ գործընթացում չլինի երաշխավորների ինստիտուտ (մոդելը կարելի է քննարկել նաև Ադրբեջանի հետ միասին), ապա Հայաստանի պետականության ապագան կդառնա  կանխատեսելի վատ արդյունքներով:

Պարզապես, ի տարբերություն Արցախի, որը միջազգայնորեն ճանաչված չէր, Հայաստանի պետականության կազմաքանդման գործընթացը պիտի արվի ավելի փուլային եղանակով:

Իսկ Փաշինյանն այն իդեալական գործիքն է, որի միջոցով պիտի կյանքի կոչվի այս գործընթացը:

Մնում է, որ բոլոր նրանք, ովքեր դեմ են այս գործընթացին, կարողանան ողջամիտ այլընտրանք ունենալ, որպեսզզի համոզեն հանրությանը, որ կործանմանը կա այլընտրանք:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>