Քաղաքական այս հետապնդումների պայմաններում ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի նկատմամբ Սահմանադրության նախագիծն ինձ ուղարկել են, բայց ՔԿՀ-ն ինձ չի տվել, ասել են՝ արգելված է. Ռոբերտ Քոչարյան Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի
Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին Մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը․ ընդդիմադիր համախմբման հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան «Սահմանադրական աֆյոռա» Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Պատերազմ Արցախում
Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին «Հրապարակ»․ Ով է ուղեկցելու Փաշինյանին Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի Քաղաքական այս հետապնդումների պայմաններում ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի նկատմամբ Մնացել է իշխանության կոկորդին Մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը․ ընդդիմադիր համախմբման հայտարարությունը Իսկ Արցախի սրբավայրերի հետ ի՞նչ է լինելու. ուրացման գնով հնարավո՞ր է հասնել ճշմարիտ խաղաղության. Սամվել դպիր Որևէ դատավոր չի մասնակցել նոր Սահմանադրության նախագծի մշակման գործընթացին. հայտարարություն Մոտ մեկ ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել, սա նորմա՞լ է․ Ռոբերտ Քոչարյան Սահմանադրության նախագիծն ինձ ուղարկել են, բայց ՔԿՀ-ն ինձ չի տվել, ասել են՝ արգելված է. Ռոբերտ Քոչարյան «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան Ինձ թվում է իրավապահ համակարգում շնչելուց էլ են վերև զանգում, տեսնեն՝ շնչեն, թե արտաշնչեն․ Բագրատ Միկոյան «Սահմանադրական աֆյոռա» ՔՊ պետից առաջ, նրա փոխվարչապետ Գրիգորյան Մ.-ն մեկնել է իրենց կողմից այդքան չսիրելի Մոսկվա Ահազանգ ունենք, որ խոզերի անկման օջախ կա նաև Արտաշատում, ճշտում ենք. Հայկական խոզաբույծների միության նախագահ Ա՛յ սա արդեն իսկապես լուրջ է. չնայած, որ շնորհանդեսը բավականին ծիծաղելի էր. դուրս էին բերել ցեխի մեջ երկու տրակտոր ու մեկ բուլդոզեր. Արման Աբովյան Կրեմլում չեն վստահում Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտների մասին Աբսուրդ՝ դատարանում․ դատավորը Սոֆյա Հովսեփյանին պարտադրում է ապացուցել, որ ընդդիմությանն է ընտրել Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը․ «Ժողովուրդ» «Հանճարեղ օպերացիա... մի 10 օրվա մեջ մի 400 միլիարդ դրեցին գրպանները» Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Հրապարակ»․ Նախաբանն ալիևյան է, մնացածը՝ նիկոլական Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է

Մնացել է իշխանության կոկորդին

168.am-ի անդրադարձը.

Երևանցիների կյանքը դժոխքի վերածած խցանումները Տիգրան Ավինյանը ջանք չի խնայում արդարացնել ավտոմեքենաների քանակի ավելացումով։ Որ Երևանում ավտոմեքենաների քանակն ավելացել է, որևէ մեկը չի կարող առարկել։ Այլ հարց, թե այդ նույն մարդիկ ի՞նչ են արել, որպեսզի թեթևացնեն դրա հետևանքով առաջացող ծանրաբեռնվածությունը։

Խցանումները մեղմելու համար անհրաժեշտ են նոր ենթակառուցվածքներ ու տրանսպորտային հանգույցներ, Երևանը շրջանցող ճանապարհներ։ Բայց վերջին տարիներին քանի՞ նոր ենթակառուցվածք ու հանգույց է կառուցվել Երևանում, քանի՞ շրջանցող ճանապարհ։ Թողնես՝ օր ու մեջ միայն ճանապարհների ասֆալտը քերեն ու նորից լցնեն։ Իսկ ո՞վ պիտի մտածի նոր ենթակառուցվածքներ ու հանգույցներ ստեղծելու մասին՝ խոսելուց ու դատարկ խոստումներ տալուց բացի։

Իշխանության գալուց շատ չանցած հայտարարեցին մետրոյի Աջափնյակի կայարան կառուցելու մասին։ Անցել է 8 տարի, բայց մինչև հիմա կայարանի կառուցման շինարարական աշխատանքները նույնիսկ չեն մեկնարկել։ Հայտնի էլ չէ, թե երբ կմեկնարկեն։

Հաջորդ տարվա բյուջեով Աջափնյակի կայարանի կառուցման նպատակով ընդամենը 2 մլրդ դրամ է հատկացված։ Այն էլ նախատեսված է ոչ թե կայարանի շինարարության, այլ հողերի ձեռքբերման համար։

Աջափնյակի կայարանի կառուցման համար անհրաժեշտ է ավելի քան 100 մլրդ դրամ։

Սա նշանակում է, որ այս տեմպերով այն ավարտելու համար ևս 50 տարի անհրաժեշտ կլինի։

Կայարանի շինարարությունը սկսելու համար դեռ պետք է լուծվեն ֆինանսավորման խնդիրները։ Ֆինանսների նախարարին հարցնում են՝ հաջորդ տարի կմեկնարկի՞ կայարանի կառուցումը, թե՞ ոչ, ասում է՝ «շատ հասկանալի» չէ, խնդիրը նրանում է, որ հիմա պետք է վերջնականացնենք բանակցություններն այն կազմակերպության հետ, որը ֆինանսավորելու է ծրագիրը, և գնման մրցույթ իրականացնենք։

Տարիներ անց էլ Աջափնյակի կայարանի կառուցման շինարարության մեկնարկի ժամկետները շարունակում են անորոշ մնալ։ Չնայած այս ընթացքում բազմիցս ժամկետներ են նշել։ Դեռ 2019թ. խոսում էին 2020թ. մետրոյի նոր կայարանի շինարարությունը սկսելու մասին։ 2020թ. անցավ, սակայն շինարարություն չսկսվեց։ 2021թ. քաղաքապետարանը ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ կնքեց շուրջ 1,8 միլիարդ դրամի նախագծման պայմանագիր։ Թվում էր՝ վերջապես անցնում են գործի։ Բայց հետագա տարիները ցույց տվեցին, որ նախագծման պայմանագիր ունենալն ամենևին էլ չի նշանակում ունենալ կառուցվող մետրո։

2022թ. հոկտեմբերին անձամբ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, որ «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024թ.։ Ավելին, վստահեցնում էր, թե ժամկետն անգամ որոշակի պահուստով է նշում։ Սակայն եկավ 2024թ., և հայտարարված շինարարությունը կրկին չսկսվեց։

2023թ. մարտին կառավարությունը նախագծման աշխատանքների համար հատկացրեց ևս 1,1 միլիարդ դրամ։ Այդ ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում էր, որ շինարարությունը կտևի շուրջ չորս տարի, իսկ նախագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի նույն տարվա վերջին։ Եթե այդ ժամանակացույցը պահպանվեր, Երևանն այսօր արդեն պետք է տեսներ կառուցվող կայարանն ու մետրոկամուրջը։ Սակայն այդ ժամկետն էլ մնաց օդում կախված։

Արդեն 2024թ. հունվարին Ավինյանը կրկին հույս հայտնեց, որ շինարարությունը կսկսվի հենց այդ տարի։ Բայց նույն տարվա դեկտեմբերին հայտարարեց արդեն նոր ժամանակացույցի մասին։ Ըստ այդմ՝ 2025թ. վերջին պետք է ընտրվեր կառուցապատողը, իսկ 2026թ. մեկնարկեին շինարարական աշխատանքները։ Այդ խոստումն էլ չկատարվեց։

Ավարտվում է հերթական տարին, ու այլևս պարզ է, որ հերթական անգամ խաբել են երևանցիներին։ Մտադիր են հաջորդ տարի լուծել հողերի ձեռքբերման հարցը։ Լավագույն դեպքում կայարանի կառուցումը կարող են մեկնարկել 2028թ.։ Բայց որևէ երաշխիք չկա, որ այդպես էլ անելու են։

Աջափնյակի կայարանի կառուցման այս պատմությունը լավագույն վկայությունն է պետական կառավարման արդյունավետության, իշխանության քաղաքական պատասխանատվության և հանրությանը տրված խոստումների նկատմամբ վերաբերմունքի մասին։ Եթե այսքան տարի չեն կարողանում նույնիսկ սկսել մեկ կայարանի շինարարությունը, ինչպե՞ս պետք է երևանցին հավատա մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման վերաբերյալ իշխանությունների հավաստիացումներին։

Բարեփոխումն էլ մի բարեփոխում լինի՝ պատրաստվում են արգելել մեքենաների տեղաշարժը Երևանում։ Մտադիր են անգամ անձնական մեքենաների շարժը մայրաքաղաքում վճարովի դարձնել ու կրկին մտնել քաղաքացիների գրպանը։

Տարիներ առաջ նմանատիպ մի փորձ արեցին, կտրուկ բարձրացրեցին ավտոկայանատեղիների վճարները։ Տարեկան 12 հազար դրամը դարձրեցին 160 հազար, միանգամից թանկացրեցին 13 անգամով։ Հայտարարում էին, թե դրանով բեռնաթափելու են քաղաքի կենտրոնը։ Բայց ի՞նչ ստացավ դրա արդյունքում երևանցին։ Երևանի կենտրոնում խցանումները շարունակում են մնալ լուրջ խնդիր։

Փոխարենը՝ 2024-2025թթ. վճարովի ավտոկայանատեղերից քաղաքացին Երևանի բյուջե է մուտքագրել ավելի քան 3,8 միլիարդ դրամ։ Միայն սա մնաց երևանցուն՝ ավտոկայանատեղիների վճարները բարձրացնելու արդյունքում։ Բայց դրանից հետո էլ քաղաքապետարանը չբարեհաճեց հրաժարվել «կարմիր գծերի» վճարները կտրուկ բարձրացնելու չարդարացված նախաձեռնությունից։ Այսօր էլ շարունակում է պահպանել ու մտնել քաղաքացիների գրպանը նույնիսկ այն բանից հետո, երբ դատարանն անօրինական ճանաչեց քաղաքային իշխանության ՔՊ-ական ղեկավարության ոչնչով չհիմնավորված նախաձեռնությունը։

Մետրոյի մեկ կայարան չեն կարողանում կառուցել, սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն առնվազն 4 նոր կայարան կառուցելու տեսլականի, այդ թվում՝ մետրոյի գիծը դեպի Ակադեմիական քաղաք երկարացնելու հնարավորության մասին էր խոսում։

8 տարում անգամ Աջափնյակի կայարանի կառուցման ֆինանսավորման խնդիրները չեն հասցրել լուծել։ Տիգրան Ավինյանը հպարտանում է, որ քաղաքային բյուջեի եկամուտները 5 տարում 35 միլիարդից հասցրել է 120 մլրդ դրամի։ Բայց Աջափնյակի կայանի կառուցման համար պատրաստվում են հերթական խոշոր վարկը վերցնել։ Խոսքը շուրջ 280 մլն դոլարի մասին է, որն էլի մնալու է քաղաքացիների վրա։

Աջափնյակի մետրոն վաղուց դարձել է ՔՊ իշխանության չկատարված խոստումների խորհրդանիշներից մեկը։ Ամեն տարի ժամկետներ են հայտարարում, քննարկումներ են անում, իսկ Երևանը շարունակում է խեղդվել խցանումների մեջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>