Սահմանադրության նախագիծն ինձ ուղարկել են, բայց ՔԿՀ-ն ինձ չի տվել, ասել են՝ արգելված է. Ռոբերտ Քոչարյան Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան
«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան «Սահմանադրական աֆյոռա» Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել Պատերազմ Արցախում
Որևէ դատավոր չի մասնակցել նոր Սահմանադրության նախագծի մշակման գործընթացին. հայտարարություն Մոտ մեկ ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել, սա նորմա՞լ է․ Ռոբերտ Քոչարյան Սահմանադրության նախագիծն ինձ ուղարկել են, բայց ՔԿՀ-ն ինձ չի տվել, ասել են՝ արգելված է. Ռոբերտ Քոչարյան «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան Ինձ թվում է իրավապահ համակարգում շնչելուց էլ են վերև զանգում, տեսնեն՝ շնչեն, թե արտաշնչեն․ Բագրատ Միկոյան «Սահմանադրական աֆյոռա» ՔՊ պետից առաջ, նրա փոխվարչապետ Գրիգորյան Մ.-ն մեկնել է իրենց կողմից այդքան չսիրելի Մոսկվա Ահազանգ ունենք, որ խոզերի անկման օջախ կա նաև Արտաշատում, ճշտում ենք. Հայկական խոզաբույծների միության նախագահ Ա՛յ սա արդեն իսկապես լուրջ է. չնայած, որ շնորհանդեսը բավականին ծիծաղելի էր. դուրս էին բերել ցեխի մեջ երկու տրակտոր ու մեկ բուլդոզեր. Արման Աբովյան Կրեմլում չեն վստահում Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտների մասին Աբսուրդ՝ դատարանում․ դատավորը Սոֆյա Հովսեփյանին պարտադրում է ապացուցել, որ ընդդիմությանն է ընտրել Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը․ «Ժողովուրդ» «Հանճարեղ օպերացիա... մի 10 օրվա մեջ մի 400 միլիարդ դրեցին գրպանները» Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Հրապարակ»․ Նախաբանն ալիևյան է, մնացածը՝ նիկոլական Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան

Որևէ դատավոր չի մասնակցել նոր Սահմանադրության նախագծի մշակման գործընթացին. հայտարարություն

Հայաստանի դատավորների միությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես նշված է.

«Հաշվի առնելով, որ 2026 թվականի նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) դատական իշխանությանը վերաբերող դրույթների պաշտոնական շրջանառությունն ու քննարկումն արդեն իսկ կարող են բացասաբար ազդել դատական իշխանության անկախության ու հեղինակության վրա, Հայաստանի դատավորների միությունը հարկ է համարում համառոտ ու նախնական անդրադարձ կատարել նախագծի բացառապես այդ դրույթներին։

Նախագծի 85-րդ հոդվածով բոլոր գործող դատավորների կարգավիճակը փոխարինվում է «դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի» կարգավիճակով, իսկ պաշտոնավարման շարունակությունը պայմանավորվում է հինգ տարվա ընթացքում քաղաքական մարմինների ընտրած անձանց կողմից անցկացվելիք վերագնահատման արդյունքով։ Վերագնահատման հանձնաժողովի բոլոր անդամներին ընտրում է Ազգային ժողովը, իսկ հանձնաժողովի եզրակացություններն անմիջական դատական վերանայման ենթակա չեն։ Հարկ է ընդգծել, որ հետագա բողոքարկման որևէ մեխանիզմ, այդ թվում՝ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը, բնավ չի կարող չեզոքացնել նման կառուցակարգով դատավորների անփոփոխելիության և անկախության հիմնարար երաշխիքներին հասցվող սպառնալիքը։ Դատավորների պաշտոնավարման սահմանադրական երաշխիքների պահպանումը չի կարող փոխարինվել դրանց հնարավոր խախտումից հետո դատական պաշտպանության միջոցների նախատեսմամբ։ Նախագծի 58-րդ հոդվածով էլ Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տասը անդամների ընտրությունը վերապահվում է Ազգային ժողովին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովին մնում է միայն դատավոր անդամների թեկնածուների ներկայացումը։

Նախագծի մշակման և քննարկման գործընթացում դատական իշխանությունը պատշաճ ներկայացված չի եղել. որևէ դատավոր չի մասնակցել այդ գործընթացին։

Դատավորների միությունն ընդգծում է, որ դատավորների անկախության համար վտանգ է ներկայացնում ոչ միայն այդպիսի կարգավորումների հնարավոր ընդունումը, այլև գործող դատավորների անփոփոխելիության և պաշտոնավարման շարունակականության երաշխիքները կասկածի տակ դնող նախաձեռնությունների առաջ քաշումն ու պաշտոնական շրջանառությունը պետական բարձրագույն մակարդակով։ Նման նախաձեռնություններն արդեն իսկ ինքնին կարող են ստեղծել դատավորների նկատմամբ անուղղակի ճնշման պայմաններ և խաթարել դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքների նկատմամբ վստահությունը։ Նման մոտեցումները հակասում են իրավունքի գերակայության սկզբունքից և դատավորների անկախության եվրոպական չափանիշներից բխող պահանջներին։

Այդ պահանջները, մասնավորապես, ներառում են դատավորների անկախության հետևյալ հիմնարար երաշխիքները՝

  • Անփոփոխելիություն. պատշաճ կարգով նշանակված ու պաշտոնավարող դատավորի պաշտոնավարման սահմանադրական երաշխիքները վաղաժամ կարող են սահմանափակվել բացառապես քրեական կամ կարգապահական խախտումների առկայության դեպքում, այլ ոչ թե գործող դատավորների կարգավիճակի համատարած, զանգվածային վերանայման կամ սահմանադրական բարեփոխումների քաղաքական նպատակահարմարության պատճառաբանությամբ։
  • Անկախ դատարան և արդյունավետ դատական պաշտպանություն. գործող դատավորների պաշտոնավարման երաշխիքները ժամանակավոր կարգավիճակով փոխարինելը և նրանց լիազորությունների շարունակականությունը վերագնահատման արդյունքներից կախվածության մեջ դնելը լուրջ և օբյեկտիվորեն հիմնավորված կասկածներ են առաջացնում դատական իշխանության անկախության՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածով երաշխավորված պահանջների պահպանման առումով։ Նման ընթացակարգերը, հատկապես արդյունավետ և լիարժեք դատական վերահսկողության բացակայության պայմաններում, կարող են անհամատեղելի լինել ՄԻԵԴ նախադեպային իրավունքից բխող երաշխիքների հետ։
  • Դատական ինքնակառավարում. եվրոպական չափանիշների համաձայն՝ դատական խորհուրդների անդամների առնվազն կեսը պետք է լինեն իրենց գործընկերների՝ դատավորների կողմից ընտրված դատավորներ։ Ավելին, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (CCJE) միանշանակ անընդունելի է համարել դատական խորհրդի դատավոր անդամների ընտրությունը խորհրդարանի կողմից։ Հետևաբար, Դատավորների ընդհանուր ժողովին միայն թեկնածուներ ներկայացնելու իրավասություն վերապահելը, իսկ նրանց ընտրությունը Ազգային ժողովի լիազորությանը հանձնելը չի համապատասխանում դատական անկախության եվրոպական չափանիշներին և վտանգում է դատական իշխանության ինքնակառավարման անկախությունը։

Սահմանադրական բարեփոխումների իրականացման որևէ նպատակ չի կարող արդարացնել պաշտոնավարող դատավորների համատարած վերագնահատումը (վեթինգ կամ կարգավիճակի վերահաստատում), նրանց պաշտոնավարման սահմանադրական երաշխիքների վերացումը կամ պաշտոնավարման շարունակականությունը նոր նշանակմամբ կամ կարգավիճակի վերահաստատմամբ պայմանավորելը։

Միջազգային փորձը ևս հաստատում է դա. Վենետիկի հանձնաժողովը մերժել է բոլոր գործող դատավորների լիազորությունների դադարեցումը (Ուկրաինա, 2015 թ.), Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը սահմանադրական բարեփոխման շրջանակում բոլոր դատավորների վերանշանակումը գնահատել է որպես անփոփոխելիության խախտում (Սերբիա, 2010 թ.), Հայաստանում 2019 թվականին Եվրոպայի խորհրդի մասնակցությամբ արձանագրվել է, որ բոլոր գործող դատավորների վեթինգը «ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ օգտակար», իսկ Դատավորների միջազգային միությունը խոր մտահոգություն է հայտնել Մեքսիկայի դատական բարեփոխման առնչությամբ (2024 թ.)։ Օրինակները բազմաթիվ են։

Դատավորների անփոփոխելիության և դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները չեն կարող ստորադասվել քաղաքական նպատակահարմարությանը, իսկ դրանց սահմանափակումը չի կարող արդարացվել սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությամբ։

Միությունը հորդորում է Բարձրագույն դատական խորհրդին՝ որպես դատարանների և դատավորների անկախության սահմանադրական երաշխավորի՝

  1. հրապարակայնորեն հայտարարել նշված դրույթների անթույլատրելիության մասին և պահանջել դրանք հանել շրջանառությունից
  2. իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու գործող դատավորների պաշտոնավարման շարունակականության երաշխիքները և կանխելու նրանց կարգավիճակի անորոշությամբ պայմանավորված ուղղակի կամ անուղղակի միջամտությունները։

Հայաստանի դատավորների միությունն ակնկալում է նաև, որ միջազգային հեղինակավոր կազմակերպություններն ու եվրոպական համապատասխան կառույցները ուշադրություն կդարձնեն դատական իշխանության անկախությանը սպառնացող նշված նախաձեռնությանը։

Միությունը շեշտում է նաև, որ սույն հայտարարությունը նախնական բնույթ է կրում և չի սպառում նախագծի՝ դատական իշխանությանը վերաբերող կարգավորումների վերաբերյալ իրավական գնահատականներն ու առարկությունները։

Վերջապես, դատական իշխանության անկախությունը՝ դատավորների անփոփոխելիության երաշխիքով հանդերձ, ոչ թե դատավորների արտոնությունն է, այլ յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի հիմնարար երաշխիքը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>